
Հարավային Կորեայի նախագահի վարկանիշն ընկել է ռեկորդային նվազագույն ցուցանիշ

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը ռեկորդային նվազագույն ցուցանիշ է արձանագրել պաշտոնավարումն սկսելուց ի վեր: Այդ մասին վկայում են Realmeter հարավկորեական հետազոտական գործակալության տվյալները։
Գործակալության տվյալներով՝ Մուն Չժե Ինի պետական քաղաքականույթան հավանության վարկանիշը հոկտեմբերի առաջին շաբաթին կազմել է ռեկորդային ցածր 44,4 տոկոս, ինչը 2,9 տոկոսային կետով պակաս է, քան սեպտեմբերի վերջին շաբաթվա արդյունքը: Նախորդ նվազագույն ցուցանիշը (44,9 տոկոս) գրանցվել է 2019 թվականի մարտին: Քաղաքացիների դժգոհության մակարդակը նույնպես ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել: Ընդ որում՝ հարցման մասնակիցների 52,3 տոկոսից, որոնք բացասական գնահատական են տվել Հարավային Կորեայի ղեկավարի քաղաքականությանը, 40,6 տոկոսը կարծում է, որ նախագահը «չափազանց վատ» է կատարում իր պարտականությունները:
Հետազոտությունը հեռախոսային հարցազրույցի մեթոդով սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 4-ն անցկացվել է 2007 մարդկանց շրջանում, սխալի առավելագույն չափը 95 տոկոս հավանականությամբ չի գերազանցում 2,2 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: