ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան վերսկսել են միջուկային հարցերով բանակցությունները
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի ղեկավարները ժամանել են Շվեդիա՝ վերսկսելու միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ հույս ունենալով հաղթահարել երկու երկրների միջև առաջացած փակուղին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերջին հանդիպմանը, որը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարին, չէին կարողացել համաձայնության գալ։
Դրանից հետո մի փոքր դրական տեղաշարժ է եղել, երկու կողմերը վստահեցրել են, որ ուզում են շարունակել բանակցությունները:
Բանակցություններից առաջ Հյուսիսային Կորեան նոր հրթիռներ էր փորձարկել: