Միգրանտներ են զոհվել Լամպեդուզայի ափերի մոտ նավաբեկության հետեւանքով. Rai News 24
Առնվազն երկու միգրանտ է զոհվել նավաբեկության հետեւանքով, որն անցած գիշեր տեղի է ունեցել Լամպեդուզա իտալական կղզու ափերի մոտ: Ինչպես հոկտեմբերի 7-ին հայտնել է Rai News 24 պորտալը, առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները ջրից դուրս են բերել երկու կնոջ մարմին։
Դրա հետ մեկտեղ 22 մարդ, ներառյալ կանայք ու անչափահասներ, փրկվել են: Նրանք բոլորը տեղափոխվել են Լամպեդուզա:
Ալիքի տվյալներով՝ կղզու ափերի մոտ շարունակվում է որոնողական գործողությունը: Ծովում հայտնաբերվել է եւս երկու մարմին, բայց առայժմ չի հաջողվել նրանց դուրս բերել ջրից: Ողջ մնացածների տեղեկությունների համաձայն, խորտակված նավում գտնվում էր շուրջ 50 միգրանտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: