Ամստերդամում հարյուրավոր բնապահպան-ակտիվիստներ փակել են կենտրոնական փողոցը
Extinction Rebellion («Ապստամբություն բնաջնջման դեմ») բնապահպանական շարժման ակտիվիստներն արգելափակել են Ամստերդամի կենտրոնական շրջանը: Այդ մասին հայտնել է NLTimes պորտալը:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան հարյուրավոր ցուցարարներ, որոնք ավելի վճռական միջոցառումներ են պահանջում կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար, հավաքվել են Ռեյքսմյուսեում գեղարվեստական թանգարանի շենքի առջեւ: Ակցիան անցկացվում է, չնայած քաղաքապետականի արգելմանը, որը բողոքի մասնակիցներին առաջարկել էր հավաքվել թանգարանին հարող զբոսայգու գոտում:
Անկարգությունների վայր են ժամանել ոստիկանական հատուկ ֆուրգոններ: Իրավապահները բարձրախոսների օգնությամբ հավաքվածներին համոզում են հեռանալ փողոցից եւ տեղափոխվել այն վայրը, որը բողոքի համար հատկացրել են քաղաքային իշխանությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: