Բաժիններ՝

«Մի օր Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, և ես սպասում եմ այդ օրվան». Ռոուզ Գյոթեմյուլլեր

Բրյուսելը հպարտանում է Վրաստանի հետ կատարված համատեղ աշխատանքով, եւ գալու է այն ժամանակը, երբ հանրապետությունը կդառնա դաշինքի անդամ: Նման հույս է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը, որին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 4-ին Բաթումում պարգեւատրել է «Ոսկե գեղմի» շքանշանով։

«Ես շատ եմ հպարտանում այն աշխատանքով, որն արել են Վրաստանը եւ ՆԱՏՕ-ն, հատկապես դաշինքին անդամակցելու ճանապարհին երկրին ցուցաբերված աջակցությամբ: Մի օր Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, եւ ես սպասում եմ այդ օրվան»,-ասել է Գյոթեմյուլլերը լրագրողներին:

Գյոթեմյուլլերը հոկտեմբերի 3-ից Բաթումում է գտնվում ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի արտագնա նիստի շրջանակում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն արդեն բանակցություններ է անցկացրել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:

ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդն արդեն հինգերորդ անգամ է արտագնա նիստ անցկացնում Վրաստանում: Այցի շրջանակում դաշինքի անդամ 29 երկրների մշտական ներկայացուցիչները ծանոթանում են, թե Վրաստանում ինչպես են իրականացվում բարեփոխումները պաշտպանունակության ամրապնդման ոլորտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս