
ԱՄՆ-ն ու ԿԺԴՀ-ն պահպանում են բանակցությունները շարունակելու տրամադրվածությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը պահպանում են բանակցություններն ուղղված Կորեական թերակղզում քիմիական զենքի ոչնչացմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:
«Մենք համագործակցում ենք Հյուսիսային Կորեայի հետ: Նրանք ցանկանում են հանդիպել, և մենք կհանդիպենք նրանց հետ: Հավանական է, որ դրանով զբաղվում են հենց հիմա: Մենք ձեզ կտեղեկացնենք այդ մասին»,- նշել է Թրամփը:
Սպասվում է, որ ԿԺԴՀ-ն ու ԱՄՆ-ն կշարունակեն աշխատանքային մակարդակում գտնվող բանակցությունները: Նախատեսվում է, որ դրա վերաբերյալ խորհրդատվությունները կկայանան հոկտեմբերի 5-ին, Ստոկհոլմում: