Բաժիններ՝

20 միգրանտ է անհետ կորել Լամպեդուզայի մոտ նավաբեկության պատճառով, ջրից դուս է բերվել 9 զոհվածի մարմի

Շուրջ երկու տասնյակ միգրանտներ, որոնք փորձում էին Աֆրիկայից Իտալիա հասնել Միջերկրական ծովով, անհետ կորել են իտալական Լամպեդուզա կղզու ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով. ջրից դուրսէ բերվել ինը զոհվածի մարմին: Այդ մասին հոկտեմբերի 7-ին լրագրողներին հայտնել են առափնյա պահպանության ներկայացուցիչները։

Այդ տեղեկատվության համաձայն, փախստականների փոխադրող ոչ մեծ նավն անցած գիշեր շրջվել է ծովում Լամպեդուզայի ափերից մոտավորապես վեց ծովային մղոն հեռավորության վրա՝ առափնյա պահպանության եւ Իտալիայի ֆինանսական գվարդիայի աշխատակիցների աչքի առաջ, որոնք անհապաղ սկսել են որոնողափրկարարական գործողությունը: Արդյունքում 22 միգրանտների դուրս են բերել ջրից եւ տեղափոխել ափ: Բացի այդ, մոտորանավակների վրա են բարձրացվել զոհված ինը փախստականների մարմինները:

Փրկված միգրանտների խոսքով՝ նավում գտնվում էր շուրջ 50 մարդ, ուստի նրանցից մոտավորապես 20-ն այժմ համարվում են անհետ կորածներ: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են առափնյա պահպանության Հռոմի համակարգման կենտրոնում, նավաբեկության զոհերի որոնումները շարունակվում են, անհետ կորածների թվում կարող են լինել երեխաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031