Բաժիններ՝

Պորտուգալիայի Սոցկուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի Սոցիալիստական կուսակցությունը հաղթում է հոկտեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հայտնել է ներքին վարչակազմի նախարարությունը՝ ամփոփելով ընտրական քվեաթերթիկների 98,98 տոկոսի տվյալները:

Սոցկուսակցությունը 230-ից 106 աթոռ է ստանում Հանրապետության ժողովում (միապալատ խորհրդարանում): Նրան հաջորդում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 77 մանդատով: Ձախ դաշինքին բաժին է հասնում 19 մանդատ, Դեմոկրատական միասնության կոալիցիային՝ 12:

Այսպիսով՝ Կոշտայի կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չի ստանում խորհրդարանում, որպեսզի անարգել կառավարություն կազմի: Դա նշանակում է, որ ընտրությունների արդյունքներով սոցիալիստներին հարկ կլինի փորձել ստանալ քաղաքական մեկ այլ ուժի աջակցությունը, որպեսզի հասնի Կոշտայի վերընտրմանը վարչապետի պաշտոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս