Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի ու Ճապոնիայի նավեր են բախվել

Ճապոնիայի ձկնորսական տեսչական ստուգումների նավը հոկտեմբերի 7-ին բախվել է ԿԺԴՀ-ի դրոշի ներքո ընթացող ձկնորսական նավի: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Նոտո թերակղզուց (Իսիկավայի պրեֆեկտուրա) 350 կմ հեռավորության վրա՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Բախումից հետո վնասվածք ստացած հյուսիսկորեական նավի անձնակազմի շուրջ 20 անդամներ ջուրն են նետվել:

Ներկայում նրանց փրկությամբ զբաղվում են Ճապոնիայի առափնյա պահպանության ուժերը, որոնք ժամանել են պատահարի վայր:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի դիվանատանն առընթեր սկսել է գործել ճգնաժամային շտաբը, որն զբաղվում է միջադեպի հետ կապված տեղեկատվության հավաքմամբ ու վերլուծությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031