Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ծառայել զինված ուժերում. Asharq al-Awsat
Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ կանանց թույլատրել են ծառայել երկրի զինված ուժերում: Այդ մասին հայտնել է Asharq al-Awsat թերթը:
Հրատարակության հաղորդման համաձայն, այսուհետեւ կանայք կկարողանան ծառայել բոլոր զորատեսակներում՝ շարքայինից մինչեւ սերժանտի կոչումով: Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գործողությունների կենտրոնի նախկին ղեկավար Հասան աշ-Շահրին թերթին տված մեկնաբանության մեջ այդ որոշումը համարել է «առաջադիմական քայլ՝ ճիշտ ուղղությամբ»: Նրա տեսակետով՝ զինված ուժերում կանանց համար բացվում են «լայն հնարավորություններ»: Մինչեւ վերջին ժամանակներս Սաուդյան Արաբիան համարվում էր ոչ միայն ամենափակ արաբական երկիրն աշխարհում, այլեւ ամենապահպանողականը՝ կանանց նկատմամբ: Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորի եւ նրա որդու՝ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի իշխանության գալով՝ իրադրությունն արմատապես փոխվել է:
Առաջընթացի գլխավոր շարժիչը դարձել է «Տեսլական-2030» ընդունված պլանը, որը ներառում է տնտեսական եւ սոցիալական համալիր բարեփոխումներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են կանանց դրությանը եւ նրանց թույլ են տալիս դառնալ հասարակության լիիրավ անդամներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: