
Շվեդիայում միգրանտներին կբնակեցնեն թոշակառուների հետ

Շվեդիայում թոշակառուների հետ երիտասարդ միգրանտների են բնակեցնելու օտարերկրացիների ինտեգրացման ծրագրի շրջանակում: Այդ մասին հայտնել է Deutsche Welle-ն:
SՊllBo նախագծի հեղինակները հայտարարում են, որ դա կօգնի տարեց մարդկանց՝ ձերբազատվելու մենակության զգացումից, իսկ միգրանտներին՝ ընտելանալ նոր երկրին: Ծրագիրն անցկացվելու է Հելսինգբորգ շվեդական քաղաքի հատուկ հանրակացարաններում: 31 բնակարան կհատկացնեն թոշակառուներին, եւս 20-ը՝ 18-ից մինչեւ 25 տարեկան միգրանտներին: Բնակարանների կեսը նախատեսված է այն եկվորների համար, որոնք ապրում են երեխաների հետ:
«Տարաբնակեցման այս եղանակն աշխարհի ոչ մի երկրում դեռ չի կիրարկվել»,-ընդգծում են նախագծի ստեղծողները: Նրանք նշում են, որ հաճախ միգրանտները Շվեդիայում նույնիսկ չեն շփվում տեղի չափահաս ու տարեց բնակիչների հետ: Համարվում է, որ համատեղ կեցությունը եկվորներին կօգնի ավելի լավ հասկանալ Շվեդիայի հասարակությանը: