Չեչենական պատերազմը դաս չեղա՞վ. 1999թ. Պուտինը մի անգամ փրկեց Ռուսաստանը, հիմա՞ ինչ են անելու. Գագիկ Համբարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ քաղաքագետ, պատմաբան Գագիկ Համբարյանը, խոսեց ռուսական քաղաքական վերնախավի՝ Հայաստանի վերաբերյալ ունեցած վերաբերմունքից ու դիրքորոշումից:

«Կա խոսք, և կա գործ. ռուսների խոսքն ու գործն իրար հակասում են: Հիշենք, որ քայլիստները պատերազմից հետո ծակուծուկերում թաքնվել էին, սնկերի նման դուրս եկան Պուտինի տխրահռչակ հայտարարությունից հետո, երբ ասաց՝ «Никол Воваевич не предатель»: Իրենք են փրկել Նիկոլի իշխանությունը 2021թ.: Ռուսն է Նիկոլին մեր վզին փաթաթել 2020թ. նոյեմբերի 9-ից հետո:

Թուրանական ճանապարհը, էդ TRIPP-ը դեռևս 120 տարի առաջ Թուրքիայում մշակված ծրագիր է, որը հիմա ռեինկարնացվել է Էրդողանի կողմից: Ռուսը, եթե մեր մասին չէր մտածում, գոնե իր մասին մտածեր, որ ամերիկյան դրոշի տակ վերցված TRIPP պանթուրանական ճանապարհի գոյությունը թույլ չտար:

TRIPP-ի հետ կապված՝ կան մինիմում և մաքսիմում պլաններ, մինիմումը՝ թուրքական աշխարհների կապումը, մաքսիմումը՝ տարածաշրջանային խոշոր գերտերությունների՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի քայքայումը: Ռուսաստանը չի՞ գիտակցում, որ դրանով իր կողմից անվերահսկելի է դառնում Հարավային Կովկասը, որ հետո կորցնելու են Հյուսիսային Կովկասը, Չեչենական պատերազմը դաս չեղա՞վ, երբ Ռուսաստանը համարյա կորցրել էր Հարավային Կովկասը, ու միայն Պուտինի՝ իշխանության գալը փրկեց իրավիճակը: Յակուտները թուրքական ծագում ունեցող ժողովուրդներ են… Ռուսաստանին, այսպես շարունակվելու դեպքում, քայքայում է սպառնում. սա չի՞ հասկանում Ռուսաստանը, որ մինչև Սիբիր կարող են հասնել… Պուտինի կոռումպացված վարչակազմը կարճատև օգուտ ստանալու համար համագործակցում է հակառուսական գոդնիսանովների, իլևների, Ալիևի նախկին խնամի աղալարովների հետ…

Կարդացեք նաև

Սրանք բոլորը դոլարային միլիարդատերեր են և սպասարկում են ոչ ռուսական շահեր: Ես ուզում եմ հասկանալ՝ էլ ի՞նչ պիտի անի Նարիշկինի նմանը Ռուսաստանի դեմ, որպեսզի Պուտինը նրանից ձերբազատվի: Ո՞նց կարող է Պուտինի նման մարդը հայտարարել, որ Էրդողանն իր ընկերն է: Ինչպես ասում են, «Я не верю словам Москвы»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Վերջինս կրկին նկատեց՝ «ես ասել եմ ու կրկնում եմ՝ Նիկոլին մեր վզին փաթաթել է Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո: Հայաստանում 2018 թվին Արևմուտքի հետ մասնակցելով այդ գունավոր հեղափոխությանը, ռուսների կողմից վերահսկվող հիմնարկների աշխատողները ո՞նց էին լցվել փողոց ու Նիկոլին կողմ»։

«Ես հասկանում եմ, որևէ երկիր ունի իր շահերը, և դա նորմալ է, և պետք է մենք էլ մեր շահերն ունենանք, բայց էստեղ ամենակարևոր հարցը հետևյալն է՝ մենք կարող ենք քննադատել բոլորին, բայց մենք նաև հասկանում ենք, որ Ռուսաստանը և Իրանն ունեն այստեղ կենսական շահեր, և Ռուսաստանին և Իրանին է ամենաշատը ձեռնտու ուժեղ Հայաստանի լինելը։

Իր ճակատագրի մասին մտածելով՝ Ռուսաստանը մի փոքր էլ թող մտածի մեր մասին: Ռուսաստանը մտածո՞ւմ է իր մասին… Ես նոր նշեցի, թե նույն նեոպանթուրանիզմի և նեոպանօսմանիզմի քաղաքականության արդյունքում և դրա թիկունքում կանգնած արևմտյան հովանավորչության արդյունքում ի՞նչ է լինելու Ռուսաստանի հետ։ Դե, թող Ռուսաստանը, մի փոքր մտածելով իր մասին, նաև մտածի հայ ժողովրդի մասին, որովհետև մենք իրոք վատ չենք եղել էս 200 տարիների ընթացքում»,- ասաց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանը նկատեց՝ ինքը երբեք հակառուս չի եղել, ընդհակառակը:

«Ես նաև կտրականապես դեմ եմ կեղծ հակառուսականությանը կամ կեղծ պրոարևմտականությանը։ Այո՛, փորձում են ամեն ինչ բարդել ռուսների վրա, ասենք, օրինակ, ասում են՝ 1918, 1921 թվին Մոսկվայի և Կարսի պայմանագրերով ռուսները մեր հողերը տվեցին թուրքերին։ Բա էդ Մոսկվայի պայմանագրից առաջ, 1921 թվականի մարտի 14-ին՝ 2 օր առաջ Լոնդոնում Արևմուտքն ինչպե՞ս թաղեց Հայկական հարցը վերջնականապես, այսինքն՝ էն, ինչ որ կարելի է Արևմուտքին, ռուսին չի կարելի:

Ես նաև կտրականապես դեմ եմ էս հակառուսականությանը. պատմական գործընթացները մենք պետք է վերլուծենք՝ որպես հայ, որպես անկախ հայեր, նաև անդրադառնալով այն փաստերին, թե ինչպես Արևմուտքը մեզ թուրքերին ծախեց 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրից հետո։ Ի՞նչ  ստացավ թուրքերից. էդ նույն ֆրանսիացիներն ինչպե՞ս վերցրեցին մանդատը, որ Կիլիկիայում պետք է ձևավորեն անկախ հայկական պետություն, վերջում փախան, 1921 թվականի աշնանը ծախեցին, թուրքերի հետ Անկարայում գաղտնի պայմանագիր կնքեցին ու թողեցին հեռացան։ Բայց էդ պայմանագիրը մինչև հիմա ուժի մեջ է…»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031