Բաժիններ՝

Մեկ օրում ավելի քան հազար փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից

Անցած 24 ժամվա ընթացքում ավելի քան հազար փախստական է Սիրիա վերադարձել օտարերկրյա պետությունների տարածքներից: Այդ մասին հաղորդվում էՀակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում:

«Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1077 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 456 մարդ (137 կին, 233 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 621 մարդ (186 կին, 317 երեխա)»,-ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031