
Ավիավթար Ալմաթիում. կա 14 զոհ, 35 վիրավոր

Առնվազն 14 մարդ է զոհվել Ալմաթիում Bek Air ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Tengrinews.kz со-ն՝ վկայակոչելով Ալմաթիի ակիմատի մամուլի ծառայությունը: Հիվանդանոցներ են տեղափոխվել 27 մեծահասակ եւ ութ երեխա: Աղետի վայրում առայժ գտել են 14 զոհվածի:
Ավիաաղետի վայրում փրկարար աշխատանքները շարունակվում են: Bek Air ավիաընկերության Fokker-100 ինքնաթիռն ընկել է Ալմաթիի օդանավակայանից վերթիռից հետո: Օդանավում եղել է 95 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Ընկնելիս ինքնաթիռը ճեղքել-անցել է բետոնե արգելապատնեշը եւ բախվել երկհարկանի շենքի: Ավիաաղետից հետո Ղազախստանում դադարեցրել են Fokker-100-ի թռիչքները:
Նաեւ, մինչեւ բոլոր հանգամանքների պարզումը, կասեցված է Bek Air ավիաընկերության աշխատանքը: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ խոստացել է խստորեն պատժել ավիաաղետի մեղավորներին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին ցավակցություն է հայտնել նաեւ Ղազախստանի առաջին անախագահ եւ ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը, հաղորդել է «Ինտերֆֆաքս»-ը: