
Իտալիայի կրթության նախարարը հրաժարական է տվել դպրոցների ֆինանսավորման պակասի պատճառով

Իտալիայի կրթության նախարար Լեոնարդո Ֆիորամոնտին կառավարության ղեկավարին նամակ է հանձնել պաշտոնաթողության խնդրանքով: Դեկտեմբերի 26-ին այդ մասին հայտնել է Rai News 24 նորությունների ալիքը։
Ալիքի տվյալներով՝ պաշտոնաթողության պատճառը կրթական հիմարկությունների՝ դպրոցների եւ համալսարանների ֆինանսավորման պակասն է: Ալիքը հիշեցնում է, որ Ֆիորամոնտին սպառնացել էր կառավարությունից հեռանալ, եթե հաջորդ տարվա բյուջեում 3 միլիարդ եվրո չնախատեսվի «կրթություն» հոդվածով: Ֆինանսական փաստաթղթին հավանություն են տվել շաբաթվա սկզբին, եւ պահանջվող միջոցները չեն եղել:
Ֆիորամոնտին ներկայացնում է կառավարող կուսակցություններից մեկը՝ «5 աստղ» շարժումը»: Ալիքը չի բացառում, որ նա դուրս կգա դրանից եւ կհիմնի սեփական կուսակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: