Բաժիններ՝

Բրիտանացի դիվանագետներն ամբողջ աշխարհում կսկսեն օգտվել էլեկտրամոբիլներից

Բրիտանացի դիվանագետներն ամբողջ աշխարհում կտեղափոխվեն էլեկտրական ավտոմոբիլներ հանուն շրջակա միջավայրի: Ինչպես դեկտեմբերի 26-ին տեղեկացրել են Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունում (ԱԳՆ), ավտոհավաքակազմի փոխարինումը կդառնա դիվանագիտական ծառայությունն աշխարհում ամենաէկոլոգիականներից մեկը դարձնելու ծրագրի բաղկացուցիչ մասը։

Ընդհանուր առմամբ Jaguar I-Pace էլեկտրական քրոսովերներ կուղարկվեն ամբողջ աշխարհում Մեծ Բրիտանիայի 30 դիվանագիտական ներկայացուցչություններ՝ Մոնրեալից եւ Ռիո դե Ժանեյրոյից մինչեւ Եվրոպայի մայրաքաղաքներ, Աբու Դաբի եւ Սիդնեյ: Այն քաղաքների թվում, ուր մինչեւ 2020 թվականի ապրիլը կուղարկվեն դիվանագիտական էլեկրտրակարերը եւ որտեղ կսարքավորվեն արագ լիցքավորման կետեր, նշված է նաեւ Ռուսաստանի մայրաքաղաքը: Դեկտեմբերի 26-ին հրապարակված պլանների համաձայն՝ մինչեւ 2022 թվականն ԱԳՆ-ն մտադիր է իր ավտոհավաքակազմում ունենալ 25 տոկոս ավտոմբիլներ՝ ածխաթթվական գազի զրոյական արտանետմամբ, իսկ մինչեւ 2030 թվականը դրանց քանակը հասցնել 100 տոկոսի:

Բացի դրանից, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը մտադիր է արեւային պանելներ տեղակայել իր դիվանագիտական ներկայացուցչությունների տանիքներին, ինչպես նաեւ լիովին հրաժարվել պլաստիկե բաժակների օգտագործումից:

«Ես ցանկանոում եմ, որ մենք դառնանք «ամենականաչ» դիվանագիտական ծառայությունն աշխարհում: Անցումը բենզինայինից լիովին էլեկտրական ավտոմոբիլների մեզ կօգնի հասնել այդ նպատակին»,- ԱԳՆ-ի տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ բերված է գերատեսչության ղեկավարի տեղակալ Սայմոն Մակդոնալդի խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս