Զելենսկուն ուկրաինացիները պետք չեն ո՛չ մեռած, ո՛չ կենդանի. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Կոնստանտինովկային հասցվող հարվածները դադարեցնելու Կիևի հրաժարմանը, որն առաջարկվել էր Ուկրաինայի զինված ուժերի զինվորականների մարմինները վերադարձնելու նպատակով:
«ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանության մեջ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ուկրաինայի զինված ուժերի զինվորականների դիերը հետ վերադարձնելու համար Կոնստանտինովկային հասցվող հարվածները կասեցնելու առաջարկից Կիևի հրաժարվելուն, նշել է, որ Վլադիմիր Զելենսկուն ուկրաինացիները պետք չեն։
«Զելենսկուն ուկրաինացիները պետք չեն ո՛չ մեռած, ո՛չ կենդանի»,- ասել է նա։
Հարվածները դադարեցնելու վերաբերյալ համապատասխան առաջարկն ավելի վաղ ներկայացրել էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

