Բաժիններ՝

Մեծ Բրիտանիային հրավիրել են Եվրամիություն վերադառնալ Brexit-ից հետո

Մեծ Բրիտանիային հրավիրել են Եվրամիություն վերադառնալ Brexit-ից հետո: Այդ մասին պատմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի տեղակալ Ֆրանս Թիմերմանսը, տեղեկացնում է The Guardian-ը:

Բրիտանացի ժողովրդին հղած իր նամակում նա նշել է, թե իրեն «ծեր լքված սիրեկանի պես» է զգում Եվրամիությունից դուրս գալու Լոնդոնի մտադրության պատճառով: Թիմերմանսը հավելել է, որ «ընտանեկան կապերը» երբեք չեն խզվի. նրա կարծիքով՝ Մեծ Բրիտանիան, միեւնույն է, Եվրոպայի մաս է մնալու: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հարգում եւ նույնիսկ սիրում է թագավորությունը, բայց կարծում է, որ նա չափազանց շատ է կենտրոնանում եվրոպական աշխարհամասից իր տարբերությունների վրա:

«Դուք միշտ ջանումէիք լինել առանձնահատուկ եւ հեռավորություն պահպանել մեր միջեւ»,-հայտարարել է Թիմերմանսը: Դեկտեմբերի 20-ին բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն օրինագիծ է ընդունել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ: Եթե առաջիկա շաբաթներին այն համաձայնեցվի երկու պալատների կողմից եւ ստորագրվի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից, երկիրը ԵՄ-ն կլքի սահմանված ժամկետում՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս