Իրանի հակաօդային պաշտպանության համակարգն ուկրաինական ինքնաթիռը շփոթել է թևավոր հրթիռի հետ։
Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է շաբաթ՝ հունվարի 11-ի երեկոյան հեռախոսազրույց ունենալ Իրանի նախագահի հետ:
Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պնդում է, որ Իրանը ամբողջությամբ պետք է ընդունի մեղքը Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի խոցման համար:
Օմանի նոր սուլթան է ընտրվել Հեյսամ բեն Թարիք Ալ Սաիդը, ով 2002 թվականից զբաղեցրել է ժառանգության և մշակույթի նախարարի պաշտոնը:
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը մտադիր է մի քանի օրվա ընթացքում կարգավորել այն ճգնաժամային իրադրությունը, որն առաջացել է միապետական ընտանիքի ներկայացուցիչների պարտականությունների կատարումից հրաժարվելու արքայազն Հարրիի եւ նրա տիկնոջ՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի մտադրության կապակցությամբ:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի հարավում բռնկման մի քանի օջախներ միավորվել-կազմել են զանգվածեղ հրդեհ, որն ավելի քան 500 հազար հեկտար անտառ է ճարակել:
Ճապոնիայի խոշորագույն բանկերը՝ Mitsubishi UFJ Financial Group-ը, Sumitomo Mitsui Financial Group-ը եւ Mizuho Financial Group-ը, իրենց այն աշխատակիցներին, որոնք Ճապոնիայի քաղաքացիություն ունեն, կարգադրել են հեռանալ Իրանից:
Արտասահմանյան մի քանի դիվանագիտական առաքելություններ աշխատանքը Կանբերայում դադարեցրել են հրդեհի մեծ վտանգի, օդի ծխոտման ու աղտոտման կապակցությամբ՝ սաստիկ քամով ուղեկցվող շոգ եղանակի ֆոնին:
Հեղինակավոր «The New York Times» պարբերականն այս շաբաթվա համար առաջարկվող 11 գրքերի ցանկում ներառել է նաև Քրիս ՄըքՔորմիկի «THE GIMMICKS» (թարգմանաբար նշանակում է հնարքներ) գիրքը, որում իրադարձությունները ծավալվում են Հայաստանում, գրքում հիշատակվում է նաև Հայոց ցեղասպանությունը:
Ավելի քան 190 մլն ավստրալիական դոլար (131 մլն դոլար) է հանգանակվել Ավստրալիայի հարավարեւելյան ափին մոլեգնող անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:
Մեծ Բրիտանիայի արքազայն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, մեկնել է Մեծ Բրիտանիայից այն բանից հետո, երբ զույգը հայտարարեց իրենց արարողակարգային պարտականությունները կատարելուց հրաժարվելու մասին:
NordWind-ի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ Է ստացել Անթալիայում արտակարգ վայրԷջք կատարելիս
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինի հետ, որը կարեւոր տվյալներ է փոխանցել Իրանում տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ, դրանք կուսումնասիրեն ուկրաինացի փորձագետները:
Իրանն արդեն հունվարի 10-ին ձեռնամուխ կլինի «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռի «սեւ արկղերի» տվյալների վերծանմանը:
ԱՄՆ-ն անկանխատեսելի գործընկեր է դարձել միջազգային ասպարեզում, իսկ Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ լարվածությունը բնավ չի վերացել:
Կանադայի տասը ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն ուղեւորվել է Թեհրան՝ հետաքննելու Boeing-737 ուկրաինական ինքնաթիռի վթարը:
ԱՄՆ-ի հետախուզական հրթիռն ուկրաինական օդանավի կործանումից առաջ արձանագրել է երկու իրանական հրթիռների ջերմային հետք, որոնք արձակվել են ինքնաթիռի ուղղությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի ղեկավար Կին Չեն Ունին ծննդյան օրվա կապակցությամբ պաշտոնական շնորհավորանք է փոխանցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի միջոցով:
Ամերիկյան հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ ուկրաինական մարդատար ինքնաթիռը, որը Թեհրանի մերձակայքում կործանվել է հունվարի 8-ին, խոցվել է ոչ թե մեկ, այլ իրանական հակաօդային պաշտպանության երկու հրթիռով:
Սիդնեյում բողոքի բազմահազարանոց ակցիա է անցկացվում երկրում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով:
Լիբանանի տնտեսությունը «Մայրի» խորհրդաժողովի մասնակից երկրների կամ բարեկամ պետությունների օգնության կարիքն ունի տնտեսական եւ ֆինանսական հատվածի կայունացման համար: Այդ մասին հայտարարել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Ռիյադ Սալամեն Լիբանանի MTV հեռուստաալիքին տված հարցազույցում։
Իրանում ուկրաինական Boeing-737-ի հրթիռային խոցման վարկածը չի բացառվում, բայց այն դեռեւս հաստատված չէ: Այդ մասին հունվարի 10-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ֆրանսիայում կենսաթոշակային բարենորոգման դեմ համընդհանուր մոբիլիզացիայի մասնակիցները հունվարի 9-ին վերստին դուրս են եկել քաղաքների փողոցներ՝ ցույց տալու գործադուլը շարունակելու իրենց վճռականությունը, որն սկսվել է դեկտեմբերի 5-ին:
Իրանի դեմ ուժի կիրառման՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իրավունքի սահմանափակման վերաբերյալ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը խարխլում է Թեհրանի կողմից «ահաբեկչական գործունեությանը» դիմակայելու ունակությունը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում քննարկել է Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի աղետի հետ կապված իրադրությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության եկել ԻՊ-ի դեմ Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիային հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության շուրջը:
Տարածաշրջանային մակարդակում տարին սկսվեց նոր փուլի նախանշային իրադարձությամբ: ԱՄՆ-Իրան առճակատման հարաբերություններում գերլարված իրավիճակ ստեղծվեց ԱՄՆ նախագահի հրահանգով Իրաքում իրանցի զորավարի սպանությամբ:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հունվարի 9-ի ընդունած բանաձևի համաձայն՝ սահմանափակվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները և արգելվում է առանց օրենսդիրների թույլտվության ռազմական գործողություններ իրականցնել Իրանի դեմ։
Կորեայի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի նոր տեսակի հարցուցած թոքաբորբով հիվանդանալու առաջին դեպքը:
Ավստրալիայում ավելի քան 1 միլիարդ կենդանի է ոչնչացել ընդգրկուն անտառային հրդեհների հետեւանքով: