Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ կվարի Մոսկվայում
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 30-ին կայցելի Մոսկվա, ուղեւորության ընթացքում պլանավորված են նրա բանակցությունները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դեկտեմբերի 30-ին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մոսկվա կժամանի աշխատանքային այցով, որի ընթացքում բանակցություններ կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»,-հայտնել է Զախարովան բրիֆինգում:
Նա նշել է, որ նախարարները կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների վիճակը, քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման հեռանկարները, կապերի զարգացումն առեւտրատնտեսական, հումանիտար եւ այլ գործնական բնագավառներում:
«Միջազգային-տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերը քննարկելիս ենթադրվում է ուշադրություն հատկացնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, սիրիական կարգավորմանը, Պարսից ծոցի գոտու իրադրությանը եւ տարածաշրջանային այլ հարցերի»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: