Պարսից ծոցի երկրների բնակիչները դիտել են Արևի լրիվ խավարումը
Կատարի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի Էմիրության, Սաուդյան Արաբիայի հարավ – արեւելքի, Օմանի բնակիչները մեկուկես դարի ընթացքում առաջին անգամ դիտել են Արեւի գրեթե լրիվ խավարումը, հաջորդ նման խավարումը տարածաշրջանում կարելի կլինի դիտել սոսկ հարյուր տարի անց, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին:
Նրանց, ովքեր ցանկանում էին տեսնել, թե ինչպես Լուսինը կծածկի Արեւի սկավառակը, սկսել են Պարսից ծոցի ափին Կատարի աստղադիտարանի շենքի մոտ հավաքվել առավոտյան 5:30-ից: Աստղադիտարանի եւ նույն շենքում գտնվող Al Thuraya պլանետարիումի աշխատակիցներն Էմիրության բնակիչներին հրավիրել են դիտելու այդ կողմերի համար բավակաին հազվագյուտ երեւույթը՝ Արեւի խավարումը, որը վերջինն է դարձել 2019 թվականին: Կատարում Արեւի խավարումը մեկնարկել է լուսաբացին՝ առավոտյան 6:17-ին (Երեւանի ժամանակով 7:17-ին): Խավարման առավելագույն փուլը տեսանելի էր առավոտյան 6:36-ին: