Բաժիններ՝

Ոստիկանությունը ձերբակալել է Չեռնոգորիայի ընդդիմադիր «Դեմոկրատական ճակատի» բոլոր պատգամավորներին

Չեռնոգորիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է «Դավանանքի ու համոզմունքների եւ կրոնական համայնքների իրավական վիճակի մասին» օրենքն ամբողջ երկրում զանգվածային բողոքների ֆոնին: Քվեարկության ուղիղ հեռարձակումը վարել է Սկուպշչինայի՝ երկրի 81-տեղանոց խորհրդարանի կայքը:

Օրենքի պաշտպանությամբ, որը սահմանափակում է Սերբական ուղղափառ եկեղեցու շահերը, քվեարկել է 45 պատգամավոր 45 ներկա գտնվողներից: «Դեմ» եւ ձեռնպահ ձայներ չեն եղել, քանի որ փաստաթուղթը քննարկվել է ոստիկանության կողմից ընդդիմության բոլոր պատգամավորների ձերկալումից հետո: Այսպիսով փաստաթուղթն ընդունվել է ձայների պարզ մեծամասնությամբ:
Ընդդիմադիր «Դեմոկրատական ճակատի» պատգամավորներն ավելի վաղ պահանջել էին տեքստի լրամշակում՝ Սերբական ուղղափառ եկեղեցու հետ երկխոսությամբ: Սակայն կառավարող կոալիցիան հրաժարվել է ուղղումներ մտցնել օրինագծում: Դրանից հետո ընդդիմությունը հայտարարել է, որ փաստաթղթի քվեարկություն թույլ չի տա: Նիստերի դահլիճ է նետվել արցունքաբեր գազով գլանանոթ, իսկ դրանից հետո զանգվածային ծեծկռտոց է սկսվել:

Ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության բոլոր պատգամավորներին, նրանք 15 օրով զրկվել են խորհրդարանի աշխատանքին մասնակցելու իրավունքից:
Ավելի վաղ Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը Սերբական ուղղափառ եկեղեցուն մեղադրել է երկրում կրոնական մենատիրությունը պահպանելու փորձի մեջ եւ հայտարարել Է, որ կձգտի հասնել «չեռնոգորական եկեղեցու» ինքնակառավարման՝ Ուկրաինայի օրինակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս