ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները Անկարայի գագաթնաժողովում կքննարկեն Հորմուզի նեղուցի անվտանգությունը. CNN

«Ես միանշանակ կարծում եմ, որ Հորմուզի նեղուցի և դրանով անցնող նավագնացության պաշտպանության հարցը անպայմանորեն կբարձրացվի»,-հայտարարել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի մի շարք դաշնակիցներ պատրաստակամություն են հայտնել ներդրում ունենալ ծովային անվտանգության ապահովման գործում, սակայն շատերը «չունեն անհրաժեշտ նավեր կամ միջոցներ՝ ծովային ջանքերին էական ավանդ ունենալու համար»։

Պաշտոնյան հավելել է, որ ընդհանուր առմամբ վարչակազմի ուղերձը դաշնակիցներին շարունակում է կենտրոնացած մնալ պաշտպանական ծախսերի ավելացման և զինված ուժերի մարտունակության բարձրացման վրա։

«Այժմ մենք աշխատում ենք հենց այս համատեքստում՝ ճնշում գործադրելով մեր դաշնակիցների վրա, որպեսզի նրանք բարձրացնեն իրենց մարտունակությունը և ներդրումներ կատարեն սեփական պաշտպանության, հետևաբար՝ նաև հավաքական պաշտպանության մեջ»,-հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031