Թուրքիայում տարեկան գնաճը 32․11% է

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ հունիսին սպառողական գները նախորդ ամսվա համեմատ աճել են 0․99%-ով, իսկ տարեկան գնաճը նվազել է մինչև 32․11%։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համեմատության համար նշենք, որ մայիսին պաշտոնական տարեկան գնաճը կազմում էր 32․61%։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գներն աճել են 17․76%-ով։

Ի հակադրություն պաշտոնական տվյալների՝ անկախ տնտեսագետներից կազմված «Գնաճի հետազոտության խումբը» (ENAG) հայտնել է, որ Թուրքիայում իրական գնաճը շատ ավելի բարձր է, քան պաշտոնական ցուցանիշները։ Ըստ «ENAG»-ի հաշվարկների՝ հունիսին ամսական գնաճը կազմել է 1․94%, իսկ տարեկան իրական գնաճը հասել է 51․49%-ի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031