WikiLeaks կազմակերպությունը հոկտեմբերի 27-ին 100 հազար դոլար պարգեւ է խոստացել նրան, ով իրեն փաստաթղթեր կփոխանցի ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին, որոնք ամերիկյան կառավարությունը որոշել է չհրապարակել։
«Քաղաքական իրադրությունը Բաքվում և Երևանում թույլ չի տալիս կանխատեսել լուրջ, բովանդակային բանակցություններ Ղարաբաղյան հարցի շուրջ: Երկու երկրների ղեկավարությունները պատրաստվում են ներքաղաքական փոփոխությունների, ինչը թույլ չի տա լուրջ սցենարներ քննարկել Ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ, քանի որ ողջ ուշադրությունը կենտրոնացած է այս հարցի վրա»:
ԱՄՆ-ում շուրջ 3000 փաստաթուղթ է հրապարակվել 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին. 2891 փաստաթղթերից բաղկացած տվյալների բազան հասանելի է Ազգային արխիվների կայքում։
ԱՄՆ-ում գործող թմրամոլության դեմ հատուկ դատարանների դատավոր Ջերի Քոհենը փորձում է փրկել մարդկանց կյանքը թմրանյութի կախվածությունից: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Փարիզի գլխավոր խորհրդանիշի՝ Էյֆելյան աշտարակի վրա գոլֆ խաղալու հնարավորություն է հայտնվել: Մինի դաշտը, ինչպես հայտնել է BFM հեռուստաալիքը, տեղավորվել է 57 մետր բարձրության վրա։
Իտալիայի հյուսիսում գտնվող Վերոնա քաղաքի մերձակա ցորենի արտում հայտնվել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հսկայական դիմանկարը՝ Danger ստորագրությամբ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կատալոնիայի խորհրդարանի կողﬕց Իսպանիայից անկախանալու բանաձևն ընդունելուց հետո աջակցություն է հայտնել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին:
Մեծ Բրիտանիան չի ճանաչում և ապագայում էլ չի ճանաչելու Կատալոնիայի անկախության հռչակման մասին ﬕակողմանի բանաձևը:
ԱՄՆ-ի բնակիչներն ավելի հաճախ (33 տոկոս) որպես իրենց անվտանգության անմիջական սպառնալիք են դիտում «վտարակ-երկրների» քաղաքականությունը, քան ահաբեկչական խմբավորումների գործունեությունը (27 տոկոս):
Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնը Կատալոնիայի խորհրդարանի կողմից անկախությանը կողմ քվեարկելու որոշումն անվանել է երկար սպասված քայլ:
Կատալոնիայի խորհրդարանի՝ անկախությանը կողմ քվեարկելու որոշումը հանդիսանում է հանցավոր գործունեություն:
Հնդկաստանի հարյուր հազարավոր ընտանիքներ այս օրերին մասնակցում են Չխաթ Փուջե տոնին, որը նվիրված է Արեգակի աստված Սուրիեին:
«Միասին «այո» կոալիցիան եւ «Թեկնածուներ հանուն ժողովրական միասնության» կուսակցությունը Կատալոնիայի խորհրդարանում առաջարկություն են գրանցել հանրապետության ստեղծման վերաբերյալ:
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին վեհաժողովի պատգամավորներին «ամենախիստ պատժով» է սպառնացել սեռական ոտնձգությունների համար՝ հորդորելով ԵԽ-ի գրասենյակային աշխատողներին՝ անհապաղ խորհրդարանի վարչակազմին իրազեկել ժողովրդական ընտրյալների կողմից անպարկեշտ վարքագծի դեպքերի մասին։
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի իշխանությունների գործողություններն ամենամեծ ծաղրն է համարել դեմոկրատայի նկատմամբ:
Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն իր ֆեյսբուքյան էջի միջոցով՝ պարզաբանելով մամուլում տարածված ապատեղեկատվությունը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի դիպուկահարների ստորաբաժանման զինծառայողները 2017 թվականի ամառային ուսուցման շրջանի ամփոփիչ ստուգարքի շրջանակներում «մենամարտեր» են անցկացրել Հայաստանի լեռներում:
ԱՄՆ-ի վարչակազմն սկսել է իրագործել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին նոր օրենքը, որն ընդունվել է այս տարվա ամռանը, եւ Կոնգրես է ուղարկել պաշտպանության եւ հետախուզության հետ կապված անձանց ցուցակը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը Հարավային Կորեա այցի ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնը լի է ԿԺԴՀ-ին միջուկային զինաթափման հարկադրելու վճռականությամբ:
«Այսօր ես եկել եմ ասելու ձեզ՝ օգնությունը ճանապարհին է», – «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթաժողովի իր հայտարարության ընթացքում ազդարարել է Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության արմատական փոփոխության մասին: ՄԱԿ-ը Փենսի խոսքով, լիարժեք չի կատարում իր առաքելությունը: Արդյունքում տարածաշրջանում փոքրամասնություն կազմող քրիստոնյա համայնքներին ամերիկյան օգնությունը գրեթե չի հասնում.
New Yorker շաբաթահանդեսի նոր համարը կթողարկվի շապիկին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով՝ անտառից հայտնվող «վտանգավոր ծաղրածուի» կերպարում:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի ավագ դուստրը՝ Այշաթը, իր «Լեռնային մարգարիտ» նոր հավաքածուն ներկայացրել է Մոսկվայի «Զարյադիե» զբոսայգու մեդիակենտրոնում:
Վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունները վերլուծվում են բացառապես զենքի վաճառքի ու գազի մատակարարման գնի թեմաներով: Ադրբեջանին զենք վաճառելու փաստը հանդգնում են քննադատել անգամ հանրապետականները: Նույնիսկ նրանց համար է «անհասկանալի» մեր ռազմաքաղաքական հիմնական գործընկեր ներկայացող ու ներկայացվող երկրի վարքը:
Սինգապուրցի լուսանկարիչ Արամ Պենը՝ ԿԺԴՀ-ի լանդշաֆտային լուսանկարների շարքի հեղինակը, դարձել է առաջին օտարերկրացին, որին այդ երկրի իշխանությունները թույլատրել են օդից նկարահանել Փենյանը։
«Իրականությունն այն է, ինչ մենք ունենք: Այս համաձայնագիրը հաշվի է առնում այն սահմանափակումները, որոնք Հայաստանն ունի՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, հետևաբար և՝ չնայած այն ներառում է Ասոցացման համաձայնագրից զգալի բովանդակություն, էական առևտրային քաղաքականության էլեմենտներն ազդված են, և ԽՀԱԱԳ-ն այլևս անհնարին է»:
Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Ժնևում կայացած հանդիպուﬕց հետո ադրբեջանցի պաշտոնյաների կողﬕց հնչող հայտարարություններին, թե ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
ՆԱՏՕ-ի ռազմական կոﬕտեի ղեկավար Պետր Պավելը Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել է Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու հետևանքների մասին:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2018 թվականի բյուջեի նախագիծը, որը գնահատվում է 4 տրիլիոն դոլար:
«Հայաստանի հետագա զարգացումը չի լինի դիվերսիֆիկացված և, երբ մի օր կազմակերպչական փոփոխություններ լինեն, կամ ԵԱՏՄ-ն դադարի գոյություն ունենալ, Հայաստանը նորից կհայտնվի այնպիսի տնտեսական տարածքում, որի համար իր տնտեսական կառուցվածքը հարմար չէ»։
Ռուսական ՄԻ-8 ուղղաթիռը նորվեգական Բարենցբուրգ քաղաքից ոչ հեռու ծոﬖ է ընկել: