Թալիբներն ԻՊ-ի դեմ ընդգրկուն գործողություն են սկսել Աֆղանստանում
«Թալիբան» շարժման մարտիկները հոկտեմբերի 8-ին Աֆղանստանի միանգամից մի քանի նահանգներում ռազմական գործողություն են անցկացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այդ մասին հաղորդել է ԷՖԷ գործակալությունը:
Նրա տեղեկատվության համաձայն, մարտերն ընթանում են առնվազն չորս նահանգներում՝ Քաբուլի, Կունարի, Նանգարհարի եւ Փարվանի: Առանձին տվյալներով, ԻՊ-ի զինյալները վերջին ժամանակներս հենց այստեղ են հատկապես ակտիվ եւ պարբերաբար գրոհներ են իրականացնում թալիբների դեմ:
«Մեր հատուկ ստորաբաժանումները հետախուզության հետ միասին գործողություններ են անցկացնում ԻՊ-ի դեմ: Հույս ունենք, որ կկարողանան ոչնչացնել այդ շարժմանը եւ վերջ դնել նրա ապստամբությանը երկրում»,-ԷՖԷ գործակալությանը հայտարարել է թալիբների ներկայացուցիչ Բիլյալ Քարիմին:
Նրա տեղեկատվության համաձայն, արդեն տվյալներ են ստացվել ԻՊ-ի անդամների գործողությունների ընթացքում տասնյակ սպանվածների, ինչպես նաեւ գերի վերցված տասնյակ ահաբեկիչների մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: