
Առնվազն 20 մարդ է զոհվել Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժից

Պակիստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, տուժել է ավելի քան 300 մարդ: Հոկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել է Dawn թերթը՝ վկայակոչելով տարերային աղետների դեմ պայքարի տեղի վարչությունը։
Հրատարակության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներն զգացվել են Քվետայում, Սիբիում, Փիշինում եւ Բելուջստանի նահանգի այլ քաղաքներում: Իշխանություններն զբաղվում են տարերային աղետի պատճառած վնասի գնահատմամբ: Հաղորդվում է, որ քանդվել են նահանգի վարչական շենքեր:
Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհվածների մասին, տուժածների թիվը չէր ճշտվել:
Հոկտեմբերի լույս 7-ի գիշերը Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացրել է 5,7 մագնիտուդով երկրաշարժի մասին, որը տեղի է ունեցել Պակիստանի տարածքում: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել էՔվետա քաղաքից (բնակչությունը՝ շուրջ 733 հազար մարդ) 102 կիլոմետր դեպի հյուսիս – արեւելք:
Երկրաշարժի օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:-0-/34/ Պակիստան, երկրաշարժ, զոհեր