
7 մարդ է զոհվել Աֆղանստանի կրոնական դպրոցում իրականացված պայթյունի հետևանքով

Աֆղանստանի արեւելյան Հոսթ նահանգի կրոնական դպրոցում իրականացված պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է յոթի, տուժել է 15 մարդ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է անվտանգության մարմինների մի աղբյուր:
Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհվածի եւ 17 տուժածի մասին:
Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, կրոնական դպրոցում ձեռքի նռնակ է պայթել: Մի քանի օր առաջ Քաբուլի Ադղահ մզկիթի մերձակայքում տեղի էր ունեցել պայթյուն:
«Թալիբան» շարժման աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ պայթյունի զոհ է դարձել 12 մարդ, տուժել է 32-ը: Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ՆԳ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ միջադեպից հետո ձերբակալել են ինը մարդու: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: