ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B երկու ռազմավարական ռմբակոծիչներ նոյեմբերի 2-ին Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի կործանիչների հետ համատեղ զինավարժանքներ են անցկացրել Հարավային Կորեայի օդային տարածությունում:
Տաշքենդում նոյեմբերի 3-ին բացվել է ԱՊՀ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի (ԿՂԽ) նիստը, դրա մասնակիցները պլանավորում են քննարկել 19 հարց, որոնք վերաբերում են տնտեսական, ֆինանսական եւ քաղաքական ոլորտներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը չի կարող միանշանակ ասել, թե մինչեւ իր նախագակական ժամկետի ավարտը Ռեքս Թիլերսոնը կպահպանի արդյոք ԱՄՆ-ի պետական քարտուղարի պաշտոնը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնին իրազեկել է Իրան կատարած ուղեւորության արդյունքների մասին:
Twitter-ում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը նոյեմբերի 2-ին «ոչ կանխամտածված անջատվել է» եւ 11 րոպե չի աշխատել:
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը ժեներալիտետի (կառավարության) անդամների ձերբակալումը համարել է «լուրջ սխալ եւ ոտնձգություն ժողովրդավարության դեմ» եւ պահանջել է ազատ արձակել իր ստորադրյալներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, հավանաբար, Վիետնամում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը, որի զոհ է դարձել ութ մարդ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նոյեմբերի 7-11-ը կայցելի Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հելլոուինի ոգին Դալլասի կենդանաբանական այգում զգացել են նույնիսկ կենդանիները. տոնի կապակցությամբ նրանք դդումներ էին ստացել:
Ջրասուզակներն առաջին անգամ հետազոտել են վիթխարի երկնագույն անցքը, որը գտնվում է Ավստրալիայի հյուսիսարեւելյան ծովեզերքի մերձակա Դեյդրիմ կղզուց 200 կիլոմետր հեռավորության վրա:
Մոսկվացիները, չնայած ցուրտ եղանակին, սկսել են iPhone X-ի համար հերթ պահել վաճառքների պաշտոնական մեկնարկից երեք օր առաջ:
«Կարծում եմ` այս հարցում Հայաստանի գործընկերը Վրաստանը կարող է լինել, Վրաստանը կարող է միջնորդել, որպեսզի Հայաստան-Ադրբեջան բանակցություններ սկսվեն այս հարցի շուրջ, կարծում եմ` էականն այստեղ Ադրբեջանի դիրքորոշումն է, Ադրբեջանը կարող է մի շարք պատճառաբանություններ ներկայացնել, թե ինչու Հայաստանը չի կարող միանալ այս պրոյեկտին»:
Կարծում եմ՝ Ղարաբաղի հասարակությունը շատ ավելի բաց է, քան շատ երկրներում: Եթե համեմատենք Ադրբեջանի կառավարման համակարգը, այնտեղ տիրող իրավիճակը, կտեսնեք, թե ինչ մեծ տարբերություն կա: Հենց նաեւ դա է անհրաժեշտ ներկայացնել միջազգային հանրությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չգիտի, որ ռուս հայտնի հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը ստեղծում է Putin Team հասարակական շարժում:
Հարցին` հնարավո՞ր է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` նոյեմբերի 15-ին կայանալիք աշխատանքային այցը Ռուսաստան ավարտվի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի խափանմամբ, ինչպես 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Ռիչարդ Չարնեցկին պատասխանեց, որ ոչ:
«Մենք պետք է արագ եւ ավելի կոշտ պատիժ սահմանենք, ավելին, քան այն պատիժը, որն այժմ ստանում են այս կենդանիները»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Նյու Յորքում ահաբեկչության համար մեղադրվող կասկածյալի պատժի հարցը:
Իսպանիայի դատարանը տվել է պաշտոնից հեռացված Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և տարածաշրջանային կառավարության նախկին 4 անդամներին ձերբակալելու միջազգային օրդեր, ովքեր նոյեմբերի 1-ին ցուցմունքներ տալու համար ի հայտ չեն եկել:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 3-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:
Հնդկաստանի Ամբայոգայ նահանգում ծնվել են հազվադեպ հանդիպող սիամական երկվորյակներ, որոնք ունեն ընդհանուր իրան եւ վերջույթներ:
«Մենք պետք է լինենք ավելի կոշտ եւ ավելի խելացի», – ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նշել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի միջոցներին:
Հոկտեմբերի 13-ին ԵՄ–Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո հայկական մամուլով պարբերաբար հնչում են կարծիքներ համաձայնագրի կնքման հնարավոր հետաձգման վերաբերյալ։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է այն տարածքի 96 տոկոսը, որն ավելի վաղ վերահսկում էր Սիրիայում եւ Իրաքում:
Քրդական վիճելի տարածքների նկատմամբ հսկողության վերականգնան նպատակով Բաղդադի գործողությունների սկսվելուց հետո իրենց տները հարկադրված են եղել լքել ավելի քան 183 հազար բնակիչներ:
Թուրքիայի միջերկրածովյան տարածաշրջանի սեզոնային բանջարեղենի եւ մրգերի արտահանողների միության ղեկավար Ալի Քավակը նոյեմբերի 2-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ արգելքի չեղարկումից հետո թուրքական լոլիկի առաջին խմբաքանակն ուղարկվել է Ռուսաստան։
Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան:
Կուսակցական խորհրդարանական կազմակերպիչ Գեւին Ուիլյամսոնը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել գերատեսչության նախկին ղեկավար Մայքլ Ֆելոնի անակնկալ պաշտոնաթողությունից հետո:
Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ նրա եւս չորս զինակիցներ ցուցմունքներ տալու համար չեն ներկայացել Իսպանիայի ազգային դատական պալատ, որը գտնվում է Մադրիդում։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 1-ին հաստատել է այն օրինագիծը, որը Պետդեպարտամենտին թույլատրում է ամերիկյան անձանագրից զրկել ահաբեկչության հետ կապերի համար:
ԱՄՆ-ում նոյեմբերի լույս 2-ի գիշերը մեկնարկում է ակցիան Լաս Վեգասում կատարված հրաձգության զոհերի հիշատակին. 50-ից ավելի շենքեր եւ կառույցներ 58 օրվա ընթացքում կլուսավորեն նարնջագույն: