Բաժիններ՝

Դեմոկրատները և հանրապետականները ժամանակավոր փոխզիջման են հասել ԱՄՆ-ի պետական պարտքի հարցի շուրջը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատները հոկտեմբերի 6-ին համաձայնվել են ընդունելու հանրապետականների առաջնորդ Միտչ Մակքոնելի առաջարկությունն ԱՄՆ-ի պետական պարտքի բարձրակետի հարցի լուծման ժամանակավոր փոխզիջումային տարբերակի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Hill թերթը։

Թերթի տվյալներով՝ Մակքոնելը համաձայնվել է չխոչընդոտել, որպեսզի դեմոկրատները ժամանակավոր հիման վրա, ընդամենը երկու ամսով, որոշակի գումարով բարձրացնեն պետական պարտքի բարձրակետը, որը բավական կլինի ընթացիկ ծախսերը ծածկելու համար: Ըստ որում հանրապետականները, որոնք տարածել են համապատասխան մամուլի տեղեկագիր, պնդում են, որ բարձրակետը հենց բարձրացվի. ավելի վաղ դեմոկրատները փորձել էին դադարեցնել դրա գործունեությունը մինչեւ 2022 թվականի վերջը: Hill-ը, վկայակոչելով սենատորների, հայտնում, որ դեմոկրատները համաձայնվել են ընդունելու այդ առաջակությունը: Թերթի տվյալներով՝ Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը շուտով պետք է պաշտոնապես հայտարարի այդ որոշման մասին: Մինչդեռ Սպիտակ տանը թերահավատորեն են վերաբերվել հանրապետականների առաջարկությանը:

«Իմ ըմբռնումն այն է, (…) որ ոչ մի կարգի պաշտոնական առաջակություն էլ չի արվել: Մամուլի տեղեկագիրը պաշտոնական առաջարկություն չէ»,- լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին: Նրա խոսքով՝ նախագահ Ջո Բայդենը կգերադասեր, որ հարցը երկու ամսով չհետաձգվեր, այլ լուծվեր ուղղակիորեն հենց հիմա երկարաժամետ հիման վրա՝ «լրացուցիչ ռիսկեր չստեղծելու» համար: «Տեսենք, թե ինչի կհանգենք օրվա վերջին»,- հավելել է Փսակին:

Անցյալ շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել պետական պարտքի սահմանաքանակի գործողության դադարեցմանը մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 16-ը, օրինագիծն այնուհետեւ պետք է քննարկեր Սենատը: Սակայն ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները մեծ հավանականությամբ կանխատեսել էին, որ այնտեղ այն չի անցնի հանրապետականների հակազդեցության պատճառով, որոնք մինչեւ հիմա խոստացել են բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ՝ արգելափակելու նախաձեռնությունը: Նրանք պնդում են, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ դեմոկրատները նվազեցնեն պետական ծախսերը կամ ձեռնարկեն պարտքի կրճատման այլ միջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս