Բաժիններ՝

Ռուսաստանը ՄԱԿ-ին բանաձևեր կներկայացնի սպառազինությունների մրցավազք թույլ չտալու վերաբերյալ

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԳԱ-ի Առաջին կոմիտեին մի շարք բանաձեւեր կներկայացնի տիեզերքում սպառազինությունների մրցավազք թույլ չտալու վերաբերյալ: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարարության սպառազինությունների նկատմամբ վերահսկողության եւ չտարածման հարցերի դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովի հայտարարության մեջ, որը հրապարակել են Առաջին կոմիտեի նիստում:

«Կարեւոր են համաշխարհային հանրակցության ջանքերը տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքը կանխելու ուղղությամբ, ինչը կերաշխավորեր դրա պահպանումը խաղաղ նպատակների համար՝ ի բարօրություն մարդկության: Առաջին կոմիտեի քննարկմանը կներկայացնենք բանաձեւերի նախագծեր տիեզերքում առաջինը զենքեր չտեղակայելու, տիեզերական գործունեության բնագավառում թափանցիկության եւ վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպես նաեւ տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխման (ՏՍՄԿ) բնագավառում հետագա գործնական միջոցառումների վերաբերյալ»,-Երմակովի խոսքը մեջբերել է ռուսաստանյան պատվիրակության անդամը:

Դիվանագետի խոսքով՝ միջազգային տեղեկատվական անվտանգության թեմատիկայով ներառական բազմակողմ բանավեճերի հետեւողական շարունակումը Ռուսաստանի գերակայություններից մեկն է: «Մտադիր ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի քննարկմանը ներկայացնել միջազգային տեղեկատվական անվտանգության (ՄՏԱ) շուրջ բանաձեւերի միավորիչ նախագիծ: Հորդորում ենք աջակցել մեր նախաձեռնությանը եւ դառնալ դրա համահեղինակներ»,-հրապարակել է դիվանագետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս