
Ճապոնիայում երկրաշարժից հետո տուժածների թիվը հասել է 52-ի

Ճապոնիայի մայրաքաղաքային տարածաշրջանում հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած 5,9 մագնիտուդով եկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 52-ի: Հոկտեմբերի 8-ին այդ մասին հայտնել է երկրի վարակա գործերի եւ հաղորդակցությունների նախարարությանը կից հրդեհներ եւ տարերային աղետների դեմ պայքարի գործակալությունը։
Տուժածների մեծ մասը ջարդվածքներ եւ քերծվածքներ է ստացել ստորգետնյա ցնցումների ժամանակ ընկնելու հետեւանքով, սակայն կան մի քանի հոգի լուրջ վնասվածքներով՝ ընկած կահույքի պատճառով: Ամենից շատ տուժածներ կան Տոկիոյին հարեւան Սայտամայի եւ Տիբայի պրեֆեկտուրաներում: Այժմ մայրաքաղաքային տարածաշրջանի երկաթուղային ճյուղերի եւ մետրոյի ճյուղերի մեծ մասում երթեւեկությունը վերականգնվել է: Սակայն գործնականում համատարած եղել են տրանսպորտի երթեւեկության ընդհատումներ եւ ուշացումներ, կայարաններում առաջացել են հարյուրավոր մետրերով հերթեր:
Սկզբնապես հայտարարվել էր 6,1 մագնիտուդի մասին, սակայն ավելի ուշ Ազգային օդերեւութաբնական վարչությունը ուղղել է տվյալները: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի եւ Տիբայի պրեֆեկտուրաների սահմանին: Օջախն ընկած է եղել 75 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, տեղի սեյսմոլոգները նախազգուշացնում են ուժգին կրկնական երկրաշարժերի մասին: Ճապոնիայի ատոմային օբյեկտներում տարերքի հարվածի հետեւանքով չնախատեսված իրավիճակներ չեն արձանագրվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: