Բաժիններ՝

Ֆրանսիան մտադիր չէ զիջել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի իր տեղը․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան մտադիր չէ Եվրամիությանը զիջել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի՝ իր կարգավիճակը: Այդ մասին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությանը կից պետական քարտուղար Կլեման Բոնը:

«Ֆրանսիան մտադիր չէ զիջել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի իր տեղը. դա նրա ինքնիշխանության մի մասն է,- ասել է նա:- Եվ այդ իրավիճակը շահավետ է Եվրոպային»:

Դիվանագետն այդ կերպ է պատասխանել հեռուստաալիքի հաղորդավարի հարցին՝ հօգուտ Եվրամիության ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր մշատական անդամությունից հրաժարվելու՝ Ֆրանսիայի պատրաստակամության մասին պնդումների առիթով: Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկն է՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի հետ մեկտեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս