
ԵՄ-ում էներգապաշաների պահանջակը 25 տարում հասել է առավելագույնին․ Եվրահանձնաժողովի փոխնախագահ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվրամիությունում (ԵՄ) էներգետիկական ճգնաժամի պատճառ է համարում անբարենպաստ շուկայական պայմանները, երբ էներգապաշարների պահանջակը հասել է 25 տարվա ընթացքում առավելագույնին: Հոկտեմբերի 6-ին այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը՝ ԵՄ-ի խորհրդի բնապահպանության նիստին ժամանելուց հետո։
«Ամբողջ խնդիրը շուկայանկան պայմաններն են: Էնրգապաշարների պահանջակն այսօր առավելագույն ցուցանիշների է հասել վերջին 25 տավա ընթացքում, ինչն էլ գների առավելակետեր է ստեղծում»,- ասել է նա:
Նա նաեւ ջանացել է նավազագույնի հասցնել ջերմոցային գազերի արտանետուների բաժնեմասերի վաճառքի՝ Եվրահանձնաժողովի ստեղծած համակարգի դերը ճգնաժամի առաջացման հարցում:
«Այդ համակարգն ազդել է շատ աննշան չափով՝ սոսկ մեկ հինգերորդականի մակարդակում: Խնդիրը գտնվում է այլ տեղում՝ շուկայական պայմաններում»,- համոզված է նա:
Բացի դանից, ԵՀ-ի փոխնախագահը ժխտել է լրագրողների այն ենթադությունը, թե էներգետիկական ճգնաժամը ԵՄ-ին կհարկադրի ժամանակավորապես հետ կանգել իր կլիմայական խնդիրներից: «Դա բացառված է, ԵՄ-ի կլիմայական նորմաներն անխախտ են»,- ասել է նա:
Եվրահանձնաժողովը վերջին 10 տարվա ընթացքում աշխատել է ԵՄ-ում գազի եւ էլեկտրականության ազատ շուկայի ստեղծման վրա՝ պնդելով, որ կանաչ էներգետիկայի համատարած ներդրմանը զուգահեռ (որն առայժմ ավելի թանկ էլեկտրականություն է արտադրում ածխածնայինի համեմատությամբ) դա վերջին հաշվով կհանեցնի Եվրոպայում էներգիայի գնի նվազման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: