Բաժիններ՝

Բայդենի վարկանիշն իջել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ. հարցում

Ամերիկացիների կողմից ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի գործունեությանը հավանություն տալու վարկանիշն իջել է մնչեւ ամենացածր մակարդակ այդ պաշտոնում նրա գտնվելու ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում հոկտեմբերի 6-ին հրապարակված այն հարցման տվյալները, որը կատարել է ԱՄՆ-ի Քվինիփեքի համալսարանը:

Ինչպես վկայում են հետազոտության արդյունքները, Բայդենի աշխատանքը բացասաբար է գնահատում ամերիկացիների 53 տոկոսը, իսկ դրական՝ սոսկ 38 տոկոսը: Նախորդ հարցման ժամանակ, որը նույն համալսարանը կատարել է երեք շաբաթ առաջ, Բայդենին դրականորեն էր գնահատել 42 տոկոսը, բացասաբար՝ 50 տոկոսը: Այդպիսով, դիտվում է Միացյալ Նահանգների նախագահի ժողովրդականության նավազման միտում: Բայդենի գործունեությունը գահատելիս շատ ուժեղ է քաղաքական հայացքներից կախվածությունը:

Հանրապետականների թվում նրա գործունեությանը բացասական գնահատում է տվել հարցման մասնակիցների 94 տոկոսը, իսկ դեմոկրատների թվում՝ 10 տոկոսը: Սակայն նրանց թվում, ովքեր իրենց չեն դասում այս կամ այն կուսակցությանը, նախագահի պաշտպանության վարկանիշն ավելի ցածր է, քան երկրում միջինը:

Հարցվածների այդ կատեգորիայում 60 տոկոսը Սպիտակ տան ղեկավարի ջանքերը գնահատում է բացասաբար եւ սոսկ 32 տոկոսը՝ դրականորեն: Առանձնապես ամերիկացիների դժգոհությոնն է հարուցում նախագահի քաղաքականությոնը ներգաղթյալների վերաբերյալ եւ իրավիճակն ԱՄՆ-ի հարավային սահմձանին, որով փորփում են աննել Լատինական Ամերիկայի հազարավոր բնակիչներ: Այս ուղղությամբ նախագահի գործուենությունը բացասաբար է գնահատում 67 տոկոսը, դրկանորեն՝ 23 տոկոսը:

Հարցման մասնակիցների սոսկ 28 տոկսն է արտահայտվել Աֆղանստանի վերաբերյալ Բայդենի ուղեգծի պաշտպանությամբ: 50 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է երկրում թողներ որոշակի ուժեր վերջնիս աջակության համար, 15 տոկսը գտնում է, որ զինվորականներին ընդհանրապես պետք չէր դուրս բերել: Տնտեսության վիճակից այս կամ այն չափով բավարարված չէ ամերիկացիների 72 տոկոսը:

Հարցմանը մասնակցել է ԱՄՆ-ի 1326 բնակիչ ամբողջ երկրում: Այն կատարվել է հոկտեմբերի 1-ից մինչեւ 4-ը, վիճակագրական սխալանքը կազմում է 2,7 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս