
Հանրապետականների կողմնակիցների գրեթե կեսը ցանկանում է, որ Թրամփը մասնակցի 2024 թվականի ընտրություններին

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության կողմնակիցների շուրջ կեսը (44 տոկոսը) ցանկանում է, որ Միացյալ Նահանգների վարչակազմի նախկին ղեկավար Դոնալդ Թրամը մասնակցի 2024 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման՝ The Hill թերթի կողմից հոկտեմբերի 6-ի երեկոյան հրապարակված արդյունքները, որը սեպտեմբերի 13-ից մինչեւ 19-ը կատարել է Վաշինգտոնի Pew Research Center հետազոտական կենտրոնը:
Այդ հետազոտության ընթացքում նաեւ պարզվել է, որ հանրապետականների եւ նրանց համակրող ընտրողների 67 տոկոսը կցանկանար, որ Թրամը «դեռ երկար տարիների ընթացքում մնար խոշոր քաղաքական գործիչ»:
Հանրապետական կուսակցության՝ հարցմանը մասնակցած կողմնակիցների շուրջ մեկ քառորդը (22 տոկոս) պատրաստ է պաշտպանելու նախագահական պաշտոնի այլ կուսակցական թեկնածուի, բայց կցանկանար, որ նա կիսեր նախկին նախագահի հայացքները: Վերջերս Այովայի նահանգում կատարված համնան հարցումը ցույց է տվել, որ 2024 թվականի ընտրություններում Թրամփին պատրաստ է պաշտպանելու հանրապետական ընտրազանգվածի 53 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: