Թալիբները ԻՊ-ն համարել են ոչ թե սպառնալիք, այլ «գլխացավանք»
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն սպառնալիք չի ներկայացնում Աֆղանստանի համար: Այդ մասին հայտարարել է երկրի ժամանակավոր կառավարության մշակույթի եւ տեղեկատվության փոխնախարար, «Թալիբան»-ի պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը: Նրա խոսքը մեջբերում է TOLO News հեռուստաալիքը:
«Մենք ԻՊ-ին սպառնալիք չենք համարում, մենք նրանց համարում ենք գլխացավանք: Առանձին վայրերում այն դառնում է գլխացավանք, բայց յուրաքանչյուրի միջադեպից հետո դրա մեղավորները վերացվում են: Մենք նրանց քշում ենք, նրանց ապաստանները հայտնաբերված են»,-նշել է փոխնախարարը:
Մուջահիդի խոսքով՝ ԻՊ-ն չի վայելում Աֆղանստանի ժողովրդի աջակցությունը: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան անհանգստացած է այս երկրում «Իսլամական պետության» զինյալների ակտիվության աճից: Զախարովան հիշեցրել է, որ նախօրյակին նրանք ահաբեկչական գործողություն են կազմակերպել Քաբուլի կենտրոնում գտնվող մզկիթի մերձակայքում, որի արդյունքում զոհվել է 20 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: