Բաժիններ՝

Կորոնավիրուսի դելտա-շտամը շաբաթվա ընթացքում իր աշխարհագրությունն ընդլայնել է 187-ից մինչև 192 երկիր

Կորոնավիրուսի՝ մեծ վարակելությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը վերջին շաբաթվա ընթացքում իր աշարհագրությունն ընդլայնել է մինչեւ 192 երկիր եւ տարածք: Համալրվել է այն երկրների եւ տարածքների ցանկը, որոնցում ակա են «ալֆա», «բետա» եւ «գամմա» շտամները, հոկտեմբերի 6-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

«Ալֆան», «բետան», «գաման» եւ «դելտան» փորձագետները դասել են «անհանգստություն հարուցող տարբերակների թվին»,- ասված է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում: Ընդգծվում է, որ դելտա-տարբերակի առկայության մասին հաղորդումներն ստացվել 192 երկրներից, մինչդեռ նախորդ շաբաթվա տեղեկագրում խոսքը վերաբերում էր 187 պետությունների:

«Դելտա» շտամը մասնագետներին հայտնի է 2020 թվականի հոկտեմբերից՝ Հնդկաստանում այն հայնաբերվելուց հետո: Իր հերթին «ալֆա» շտամը, որն առաջին անգամ հայտնաբերվել է 2020 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում, այժմ առկա է 195 երկրներում եւ տարածքներում (երկուսով ավելի, քան մեկ շաբաթ առաջ): «Բետա» տարբերակը, որն անցյալ տարվա օգոստոսին հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, այժմ շրջանառում է 145 պետություններում, դրանց թիվը մեկ շաբաթում ավելացել է երեքով:

«Գամմա» շտամը, որը սեպտեմբերին հայտնաբերվել է Բրազիլիայում, առկա է 99 երկրներում (երեքով ավելի): ԱՀԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ ամենից շատ վարակման հաստատված դեպքեր, որոնց մասին տվյալներն ստացվել ԱՀԿ-ի Ժնեւի կենտրոնակայանում, արձանագրվել են ԱՄՆ-ում՝ 43 401 318: Այնուհետեւ գալիս են Հնդկաստանը (33 853 048), Բրազիլիան (21 468 121), Մեծ Բրիտանիան (7 934 940) եւ Ռուսաստանը (7 637 427): Մահացու վախճաններն ամենից շատ ԱՄՆ-ում են՝ 696 732, երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Բրազիլիան (597 948), երրորդը՝ Հնդկաստանը (449 260): Այնուհետեւ գալիս են Մեքսիկան (278 803) եւ Ռուսաստանը (211 696), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս