Բաժիններ՝

Միգրանտները Բելառուսից ԵՄ հայտնվելու համար այժմ օգտագործում են Էստոնիայով և Ֆինլանդիայով ճանապարհները

Մերձավոր Արեւելքի անօրինական միգրանտները, որոնք փորձում էին Բելառուսից Եվրամիություն հայտնվել Լիտվայի, Լատվիայի եւ Լեհաստանի տարածքով, այժմ դրա համար օգտագործում են Էստոնիայով եւ Ֆինլանդիայով ճանապարհները: Այդ մասին գրում է Ilta-Sanomat-ը:

Սեպտեմբերին Ֆինլանդիայի առափնյա պահպանության ծառայությունը յոթ քրեական գործ է հարուցել Բելառուսից այս երկիր թափանցելու միգրանտների փորձերի վերաբերյալ:

«Կասկածի տակ գտնվող ավելի քան տասը մաքսանենգներից գրեթե բոլորն իրաքցիներ են: Նրանց մի մասն ապրում է Ֆինլանդիայում: Բայց այդ թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ հետաքննությունը դեռ չի ավարտվել»,- հրատարակությանը պատմել է Ֆիննական ծոցի առափնյա պահպանության հանցավորության նախազգուշացման բաժնի պետ կապիտան-լեյտենանտ Յուկա Տեկոկոսկին:

Նրա խոսքով՝ միգրանտները Ֆինլանդիայում են հայտնվում այդ թվում լաստանավերով Էստոնիայից, ընդ որում՝ նրանց թաքցնում են մեքենաների բեռնախցիկներում:

Այժմ Ֆինլանդիայի ոստիկանությունը կապեր է հաստատել բալթյան երկրների գործընկերների հետ անօրինական միգրանտների դեմ պայքարելու համար:

Տեկոկոսկին կարծում է, որ իրադրությունը նման է 2015 թվականի միգրացիոն ճգնաժամին, երբ միգրանտներին երկիր էին բերում կազմակերպված եւ խաղասեղանին մեծ փողեր էին: Նրա գնահատմամբ, անօրինական միգրանտների ուղեւորությունն իրենց երկրից Բելառուսի տարածքով Ֆինլանդիա կամ ԵՄ-ի մեկ այլ երկիր, արժե 5000-ից մինչեւ 15 հազար եվրո:

Բալթյան երկրները Մինսկին են մեղադրում միգրանտների հոսքը կազմակերպելու մեջ եւ դա համարում են հիբրիդային պատերազմ: Լիտվան եւ Լեհաստանը հոգ են տարել Բելառուսի հետ սահմանին արգելափակոցներ կառուցելու գործում:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ընդունում այդ մեղադրանքները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս