ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քայլ արա» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխությանը, որին միացել են հազարավոր հայաստանցիներ, այս օրերին անդրադարձան բոլոր միջազգային կենտրոնները և գերտերությունները:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:
Ռուսաստանը իր կողմից անում է իրենից կախված բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու համար, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձայների մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել ԵԽԽՎ-ում կոռուպցիայի մասին անկախ հանձնախմբի զեկույցի վերաբերյալ, որում ճանաչել է այդ խնդրի առկայությունը կազմակերպությունում:
«Մոսկվան նախապատվություններ չունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին:
Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանի իրադրությունը մոտ ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն նախագահական վարկանիշի առաջատարն է շուրջ 14 տոկոս աջակցությամբ, պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 9 տոկոսը:
Դաշինքը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նոր հանդիպում է նախապատրաստում եւ միտված է երկխոսության, որովհետեւ այժմ հարաբերություններում առկա լարվածությունը շատ մեծ է:
Շառլ Ազնավուրի ինքնազգացողությունը լավացել է, ապրիլի 26-ին նա Փարիզ է ժամանել Ռուսաստանում նշանակված համերգների չեղարկումից հետո:
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ մուսուլմանական բոլոր երկրները պետք է միավորվեն ԱՄՆ-ի դեմ:
Չեխիայի հյուսիս – արեւմուտքի Դեչին քաղաքի Chemotex ձեռնարկությունում ապրիլի 26-ին ֆենոլ թունավոր նյութ է արտահոսել, ինչի հետեւանքով տուժել է 20 մարդ, որոնցից երկուսը գտնվում են օրհասական վիճակում:
Առնվազն 13 աֆղանցի զինծառայողներ են զոհվել Կունդուզի նահանգի հյուսիսում բանակային արգելադետքերի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով:
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը որոշում են ընդունել կասեցնել ամենամյա համատեղ վարժանքները միջկորեական գագաթնաժողովի օրը:
Երկու տարում Ֆրանսիայում ահաբեկչական կազմակերպությունների ավելի քան 400 «դոնորների» են բացահայտել:
Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար ծովակալ Ալի Շամխանին կոչ է արել Իրանին, ՌԴ-ին եւ Չինաստանին՝ միասնական ռազմավարություն ընդունել ԱՄՆ-ի քաղաքականությանը հակազդելու համար:
Քիմ Քարդաշյանի ամուսին ռեփեր Քանյե Ուեսթը պետք է օգտագործի իր հարաբերությունները Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նպաստելու, որպեսզի նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Բաշկիրիայի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուֆայի «Պրիստան» ռեստորանային համալիրում հինգ մարդու մահվան կապակցությամբ:
ԱՊՀ-ի մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնն արդեն ստեղծել է ահաբեկչական ու ծայրահեղական ուղղվածության հանցագործությունների համար դատապարտված քաղաքացիների ու փնտրվող անձանց միասնական բազա, այն նորացվում է երեք ամիսը մեկ եւ դրսեւորել է իր արդյունավետությունը:
«Ռուսաստանը պետք է Հայաստանից օրինակ քաղի». Գարրի Կասպարով
Աֆղանստանի կառավարական ուժերը մի շարք հատուկ գործողությունների ընթացքում մեկ օրում ոչնչացրել են առնվազն 121 զինյալների, այդ թվում՝ «Թալիբան» արմատական շարժման գրեթե 40 անդամների:
Հնդկաստանում առնվազն 13 երեխա է զոհվել երկրի հյուսիսի Ութար-Փրադեշի նահանգում գնացքին դպրոցական ավտոբուսի բախման հետեւանքով:
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը ԱՄՆ-ի սուվերեն վարկային ռեյտինգը հաստատել է Aaa բարձրագույն մակարդակին՝ կայուն կանխատեսմամբ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 25-ին շնորհակալություն է հայտնել ռեփեր Քանյե Ուեսթին, որն աջակցել է Թրամփին եւ նրան եղբայր անվանել։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը փորձարկել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:
Աշխարհահռչակ շանսոնյե և երգահան Շառլ Ազնավուրը, որը չեղարկել է համերգը Սանկտ Պետերբուրգում, ապրիլի 26-ին կվերադառնա Ֆրանսիա:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը միասին ծառ կտնկեն, որը կդառնա երկու պետությունների միջեւ հաշտության եւ հարաբերությունների հաստատման խորհրդանիշը:
Ֆրանսիան մտադիր է մեծացնել իր ավանդը Սիրիայում միջազգային կոալիցիայի գործողության մեջ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն ավարտին հասցնելու համար:
Ճապոնիան բողոք է հայտնել Հարավային Կորեային այն բանի կապակցությամբ, որ այն շոկոլադի վրա, որն ապրիլի 27-ին կմատուցվի նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ընթրիքի ժամանակ, միասնական Կորեայի քարտեզի վրա պատկերված են Տակեսիմա (կորեերեն Տոկտո) կղզիները, որոնց հավակնում է Տոկիոն։
Ֆրանսիայում անցկացվում է դպրոցական պարապմունքներին հիվանդ երեխաների վիրտուալ ներկայության ապահովման համար ռոբոտների կիրառման՝ աշխարհում առաջին ընդգրկուն գիտափորձը:
Շոտլանդացի Իեն Մյուիրը տեսախցիկով նկարահանել է հինգ րոպե իր երկամյա դուստր Միլլիի կյանքից եւ ստեղծել ֆոտոկոլաժ, որպեսզի ցույց տա, թե աղջնակը որքան շատ զբաղմունքներ է հասցրել փոխել այդ ընթացքում: