Պուտինը նաև շնորհավորանքներ է հղել Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին:
2022 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանն առաջին անգամ Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի առաջատար երկրների թոփ-3 չի մտել. դա կապված է Ռուսաստանից արտասահման ավիափոխադրումների կրճատման հետ: Այդ մասին վկայում է Թուրքիայի զբոսաշրջության նախարարության վիճակագրությունը:
Եվրամիության անդամ 15 երկրի տարածքում հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի շուրջ 95 դեպք:
Ճապոնիայի կառավարությունը 1,8 միլիոն դոլարի նոր բժշկական տեխնիկա է նվիրել ակադեմիկոս Ն.Կիպշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկային (Թբիլիսիի հանրապետական հիվանդանոց): Այդ մասին ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության կաքում:
Ճի՞շտ է, թե՞ սխալ՝ պետք է որոշի հայկական կողմը, սակայն այս երկու դրվագով տեսանելի եղավ, որ գործընթացի մեկնարկին ընդառաջ՝ Հայաստանն ու Թուրքիան որոշ դյուրացումներ արեցին, հաղորդակցական որոշ ուղիներ հաստատեցին, բայց կան կարծր հարցեր, և այստեղ հանգում ենք նրան, որ Թուրքիայի ներկայիս քաղաքականության հետ ամենևին հեշտ չէ»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, թե իր տպավորությամբ՝ գուցե գործընթացը երկարաձգվի։
Ուկրաինայի հարցով Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի առցանց հանդիպումը G7-ի երկրների առաջնորդների շուրջ տեղի կունենա մայիսի 8-ին: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Ցանկացած քաղաքական պայքար ներառում է մի շարք բաղադրիչներ, որոնցից մեկն էլ նյարդերի պայքարն է։ Իշխանությունը համարժեք չի արձագանքում ընդդիմադիր ալիքին, նրանց խոսքերը, կոչերը հետևանք են նյարդայնության, և մի շարք այլ երևույթներ էլ ցույց են տալիս, որ իշխանությունը շատ լուրջ է վերաբերվում այս շարժմանը, վստահաբար ոչ միշտ է հաջողում թաքցնել սեփական վախերը։
Աֆղանստանում իշխանությունը զավթած ծայրահեղական «Թալիբան» շարժումը պաշտոնապես հայտարարել է, որ ողջ երկրի տարածքում կանանց կողմից հիջաբի կրումը պարտադիր է:
Չնայած ուկրաինական ճակատում մղվող պատերազմին ու մեդիափորձագիտական շրջանակների զբաղվածությանը, Ռուսաստանի մեդիաքաղաքական դաշտն ուշի ուշով հետևում է ՀՀ ներքաղաքական կյանքում ծավալվող իրադարձություններին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մայիսի 9-ին կայցելի Մոլդովա, կհանդիպի երկրի ղեկավարության հետ և կուսումնասիրի ուկրաինացի փախստականների հետ կապված իրադրությունը:
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի բազմաթիվ շրջաններում խոշոր հրդեհներ են: Նախնական տվյալներով 5 մարդ զոհվել է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով պաշտոնում վերընտրվել է ապրիլին, ծրագրում է նոր վարչապետ նշանակել մայիսի 14-ից ոչ շուտ։
Բեռլինում կանխվել է ռուս լրագրողների և նրանց ընտանիքների դեմ հնարավոր ահաբեկչությունը:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էմանուել Մակրոնը երդմնակալությունից հետո առաջին ելույթում խոստացել է անել ամեն բան, որպեսզի երկիրն ավելի անկախ լինի ու կարողանա «ֆրանսիական և եվրոպական պատասխան տալ մեր դարի մարտահրավերներին»:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին պաշտոնապես հինգ տարով ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Ելիսեյան պալատում:
Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձին նվիրված շքերթի գլխավոր փորձը:
«Փաշինյանի դեմ բողոքի թեման զարմանալի օրինակ է քաղաքական պատմության մեջ, թե իրապես որքան թույլ իշխանությունը, չգիտես ինչի վրա հենվելով, պահպանվում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական և անվտանգային ոլորտի վերլուծաբան, միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին:
ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, սակայն չի պատրաստվում դառնալ հակամարտության կողմ:
Ելիսեյան պալատում մայիսի 7-ին, Ֆրանսիայի ժամանակով՝ 11:00-ին, տեղի կունենա նախագահի պաշտոնում վերընտրված Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, որի ընթացքում երկու երկրի ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ «պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին» Ուկրաինայում իրականացվող գործողությունների առնչությամբ:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մայիսի 6-ին հայտարարել է Ուկրաինային 150 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ աջակցություն տրամադրելու մասին:
Ավստրիացիների միայն 14 տոկոսն է կողմ հանդես գալիս ՆԱՏՕ-ին Ավստրիայի անդամակցությանն այն դեպքում, երբ ճնշող մեծամասնությունը՝ 75 տոկոսը, դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցությանը:
Շանհայի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում COVID-19-ի հետ կապված իրադրությունը գտնվում է վերահսկողության ներքո, տարածաշրջանն ավելի քան մեկ ամիս ապրում է կարանտինի պայմաններում, որում հայտնվել են 25 միլիոն բնակիչներ:
Եվրամիությունն առաջարկել է Ռուսաստանից նավթի մատակարարումների բռնարգելքի սահմանումը Հունգարիայի, Սլովակիայի եւ Չեխիայի համար տարկետել մինչեւ 2024 թվականը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 20 – 24-ը Հարավային Կորեա եւ Ճապոնիա կատարելիք այցի ժամանակ մտադիր է այդ երկրների ղեկավարության հետ քննարկել Ուկրաինային ցույց տրվող աջակցությունը, հակառուսական միջոցները, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ին վերաբերող հարցեր: Մայիսի 5-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Իշխանությունն ամեն ինչ փակ է պահում, խորհրդարանական ընդդիմությունն էլ տեղյակ չէ, որովհետև որևէ տեսակի համագործակցություն, ենթադրում եմ, չկա։ Հետևաբար՝ պետք է հասկանանք, որ ժամանակն ի վնաս մեզ է աշխատում՝ իրականում իրավիճակը շատ բարդ է, պետք է բոլորն ազնիվ լինեն և ասեն, որ իրավիճակը շատ բարդ է»,- եզրափակեց Գոռ Գևորգյանը։
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը հաստատել է, որ Բեռլինը «Panzerhaubitzen 2000» յոթ հաուբից կմատակարարի Ուկրաինային: Այդ մասին հաղորդել է Spiegel հրատարակությունը: Այդ մասին նախարարը հայտարարել է Սլովակիա կատարած այցի ընթացքում:
Վաշինգտոնը միակողմանի կարգով դադարեցրել է Մոսկվայի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը՝ սպառնալիքի տակ դնելով սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հիմքերը:
Բալթյան երկրների եւ Լեհաստանի ներքին գործերի նախարարներն այցելել են Ուկրաինա, որտեղ համագործակցության բազմակողմ համաձայնագիր են ստորագրել անդրսահմանային հանցավորությունը կանխելու եւ ռազմական գործողություններն ավարտելուց հետո Ուկրաինայի ՆԳ նախարարության գործունեության ոլորտը վերականգնելու շուրջ։
Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն կոչ է արել Ամերիկաների գագաթնաժողով հրավիրելու Արեւմտյան կիսագնի բոլոր երկրներին, այդ թվում Կուբային, Վենեսուելային եւ Նիկարագուային, գագաթնաժողով, որը տեղի կունենա հունիսին ԱՄՆ-ում։