
Շվեդիան ԵՄ-ից փոխհատուցում է խնդրում Ուկրաինային ռազմական

Շվեդիայի կառավարությունը Եվրամիությունից փոխհատուցում է պահանջել Ուկրաինային ռազմական մատակարարումների համար: Այդ մասին ապրիլի 27-ին հաղորդել է Շվեդիայի ռադիոն:
Շվեդիայի խորհրդարանը մարտի վերջին պաշտպանել է իր ֆինանսական կոմիտեի առաջարկությունը հավանություն տալու կառավարության կողմից Ուկրաինային 205 միլիոն կրոնի (21,7 միլիոն դոլարի) ականազերծման համար սարքավորանքի եւ 5 հազար միանգամյա հակատանկային նռնականետերի հանձնմանը:
Փետրվարի 27-ին կառավարությունը նաեւ հայտնել է, որ Ուկրաինա կուղարկվեն 135 հազար դաշտային մթերաբաժին, 5 հազար սաղավարտ, 5 հազար զրահաբաճկոնակ եւ 5 հազար Pansarskott 86 միանգամյա հակատանային նռնականետ, դրա համար տրամադրվել է մինչեւ 413,5 միլիոն կրոն (43,53 միլիոն դոլար): Բացի դրանից, Ուկրաինայի Կենտրոնական բանկի հիմնադրամ է ուղարկվել լրացուցիչ 500 միլիոն կրոն երկրի զինված ուժերի աջակցության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: