Բաժիններ՝

Լեհաստանը ԵՄ-ի գագաթնաժողովում կառաջարկի ՌԴ-ի էներգակիրների օգտագործման բաժնեմասեր սահմանել

Լեհաստանը Եվրամիության առաջիկա գագաթնաժողովում կառաջարկի ռուսական էներգակիրների օգտագործման համար բաժնեմասեր սահմանել: Ապրիլի 26-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Լեհաստանի կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան։

Նրա խոսքով՝ Լեհաստանը պատրաստէ հրաժաման ռուսական էներգակիրներից: «Մենք հասկանում ենք, որ ոչ բոլոր երկրները կարող են պատրաստ լինել՝ կոչ անելով վերանայելու իրենց քաղաքականությունը»,- նշել է Մոսկվան: «Որոշումը, որը մենք կառաջարկենք նոր գագաթնաժողովում, յուրատեսակ ռուսական ETS-ի (մեխանիզմ ԵՄ-ում, որը նախատեսում է բաժնեմասերի վաճառք ջերմոցային գազերի արտանետումների համար – ծանոթ. խմբ.) սահմանում է»,- հայտնել էնա: Ինչպես խոստովանել է նախարարը, դա Լեհաստանի կառավարության նոր նախագիծն է, որը դեռ մինչեւ վերջ լրամշակված չէ:

«Մեզ համար կարեւոր է, որ ռուսական էներգակիրներից հեռացման գործընթացը լինի գիտակցված, համակարգված, ինտեգրացված եւ արտացոլված ինդեքսներով, ինչպես դա տեղի է ունենում ածխածնազերծման գործընթացում»,- ասել է նա: «Նույն կերպ, ինչպես մենք ունենք ածխածնազերծման նպատակներ, լավ գաղափար կլիներ նման նպատակներ սահմանել ուսականազերծման համար՝ տարբեր էներգակիրների, երկրների եւ հատվածների բաժանումով»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ կարելի կլիներ սահմանել բաժնեմասեր՝ համամասնական ռուսական էներգակիրների օգտագործմանը, որոնք կառանձնացվեն եւ կֆինանսավոեն առանձին երկրների կողմից, որպեսզի հետո ֆոնդում հավաքված միջոցներն օգտագործվեն նոր ներդրումների, մասնավորապես, հեղուկացված բնական գազի պահեստարանների կառուցման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս