
Զելենսկին G-20-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ G-20-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել։
«Շնորհակալություն G-20-ի գագաթնաժողովին հրավիրելու համար»,-գրել է նա Twitter-ում՝ ամփոփելով Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ ապրիլի 27-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքները:
«Շնորհակալություն հայտնեցի Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար, մասնավորապես, ՄԱԿ-ում հստակ դիրքորոշման համար: Քննարկվել են պարենային անվտանգության հարցեր»,-նաեւ գրել է նա:
G-20-ի գագաթնաժողովը կայանալու է 2022 թվականի աշնանը, Ինդոնեզիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: