
Ճապոնիան և Նոր Զելանդիան մտադիր են ՆԱՏՕ-ի ուժեր բերել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան. ՌԴ ԱԳՆ

AUKUS դաշինքի հետ երկխոսություն վարելու Կանադայի, Ճապոնիայի եւ Նոր Զելանդիայի պլաններն ուղղված են այն բանին, որպեսզի ՆԱՏՕ-ի ռազմական ներուժ բերվի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան (ԱԽՏ): Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը:
«Զարմանալի չէ, որ «հնդկա-խաղաղօվկիանոսյան» ստրատեգները հարկադրված են եղել այդպիսի միջոց ստեղծել QUAD-ի հանդեպ, ինչպես ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա (AUKUS) «առաջ մղված եռակողմ գործընկերությունն է անվտանգության ոլորտում»՝ նրանում ամրագրելով հիմնական ռազմա-ստրատեգիական բաղադրիչը»,-ասել է Մորգուլովը:
Նա նշել է, որ «հատկանշական է ԱՄՆ-ի տարածաշրջանային համախոհների՝ Կանադայի, Ճապոնիայի եւ Նոր Զելանդիայի համաժամանակյա արձագանքը, որոնք հավաքվել են, ինչպես նրանք դա նշել են, սկսելու «շփումներ հաստատել» «եռյակի» հետ:
«Խնդիրն ակնհայտ է. հարթակ ձեւավորել նատօ-ական ռազմական ներուժի՝ ԱԽՏ-ում բարեպատեհ հաստատման համար»,- ասել է Մորգուլովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: