Հայաստանցիների 90 %-ից ավելին դեմ է Թուրքիայի հետ հարաբերություններին. հետազոտություն

Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ որևէ տեսակի հարաբերությունների հաստատմանը. սա են փաստում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով  «Հայաստանի հասարակությունը խաչմերուկում. արտաքին քաղաքական  կողմնորոշումներ, առաջնահերթություններ և ընկալումներ» խորագիրը կրող սոցիոլոգիական հետազոտության մասին, ասաց ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։

«Հարցվածների 90 տոկոսից ավելին դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, ուստի Հայաստանի արտոգործնախարարությունն ու Արարատ Միրզոյանը զբաղված են շոփինգով և պատվերի կատարմամբ»,- ասաց Աթանեսյանը՝  անդրադառնալով Արարատ Միրզոյանի հրապարակավ արված այն  հավաստիացմանը, թե Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930