ԿԺԴՀ-ն կշարունակի միջուկային զինանոցի զարգացումն արագացնելու միջոցներ ձեռնարկել. Կիմ Չեն Ուն
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն ապրիլի 25-ին Կորեական ժողովրդական բանակի ստեղծման 90-ամյակին նվիրված զորահանդեսում հայտարարել է, որ հանրապետությունը կձեռնարկի իր միջուկային զինանոցի հետագա ընդլայնման եւ զարգացման միջոցներ: Ապրիլի 26-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):
«Մենք կաշարունակենք միջոցներ ձեռնարկել միջուկային ուժերի հետագա ամրապնդման եւ զարգացման համար, որոնք ունի մեր երկիրը, առավելագույն եւ արագ տեմպերով»,- մեջբերում է գործակալությունը Կիմ Չեն Ունի խոսքը: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության տվյալների համաձայն՝ Փենյանը ԿԺԴՀ-ի առաջնորդի ցուցումով նաեւ կկատարի ցանկացած ժամանակ միջուկային դիմադարձման ծրագրի կիրառման հանգամանալից նախապատրաստում:
«Հանրապետության միջուկային ուժերը պետք է հանգամանորեն պատրաստված լինեն այն բանին, որպեսզի ամեն պահի գործի դնեն դիմադարձման իրենց եզակի ներուժը»,- նշել է Կիմ Չեն Ունը: Նա նաեւ նախազգուշացրել է ԿԺԴՀ-ի հետ ռազմական առճակատման պատրաստ երկրներին իր շահերի նկատմամբ ուղղակի ոտնձգությունից:
«Եթե որեւիցե տերություն փորձի ոտնձգություն կատարել մեր երկրի հիմնարար շահերի վրա, մեր միջուկային ուժերն այլ տարբերակ չեն ունենա, բացի դրան անսպասելի պատասխան տալը»,- ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: