Բաժիններ՝

Իսրայելը հակաահաբեկչական գործողություն է իրականացնում Պաղեստինի Ջենին քաղաքում

Իսրայելի պաշտպանության բանակն ապրիլի 27-ին հակաահաբեկչական գործողություն է իրականացնում Պաղեստինի Ջենին քաղաքում՝ Հորդանան գետի արեւմտյաեն ափին: Այդ մասին հայտնել է բանակային մամուլի ծառայությունը։

«Վերջին մի քանի ժամում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հակաահաբեկչական գործունեություն են իրականացնում Ջենին քաղաքում»,- ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ: Իսրայելացի ուժայիններն ապրիլի 10-ից ահաբեկչության հակազդման ընդգրկուն գործողություններ են անցկացնում Արեւմտյան ափին ի պատասխան մի շարք ահաբեկչական գործողությունների, որոնց հետեւանքով մարտին եւ ապրիլին Իսրայելում սպանվել է 14 մարդ:

Բանակային մամուլի ծառայությունը հայտնել է զինված պաղեստինցիների հետ իսրայելացի ուժայինների բազմակի փոխհրաձգությունների մասին արտագրոհների ժամանակ.  ծառայության տեղեկատվությամբ Արեւմտյան ափին ձերբակալված են ահաբեկչական գործունեության մեջ տասնյակ կասածյալներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930