«Լեւադա-կենտրոնի» հարցման արդյունքների համաձայն, ռուսաստանցիների ավելի քան 80 տոկոսը հավանություն է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը, միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների կեսից ավելին հավանություն չի տվել վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքին։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում անցկացվող բոլոր ակցիաների ընթացքում նկատվում էր դժգոհություն Ռուսաստանից, Ռուսաստանին մեղադրում էին Հայաստանի ներքին գործերին միջամտելու, հայ ժողովրդին չհարգելու մեջ»:
Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չառլզն իր որդուն՝ արքայազն Ուիլյամին, եւ հարսին՝ Քեյթ Միդլթոնին, շնորհավորել է որդու՝ նրանց երրորդ զավակի ծնվելու կապակցությամբ։
«ԱՄՆ-ը հետաքրքրված է, որ Հայաստանում ստեղծված հեղափոխական իրավիճակն ավարտվի առանց զոհերի և քաղաքական բարձր մշակույթի դրսևորման պայմաններում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝
Երբ ադրբեջանական բանակը գովազդային տեսահոլովակով ցուցադրում էր 2017 թ. սեպտեմբերի 18-22-ը անցկացված զորավարժությունների ժամանակ իր կիրառած զինատեսակները, դիտորդները նկատեցին չեխական արտադրության ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 18 կմ հեռահարություն ունեցող «Դանա» ինքնագնաց հաուբիցներ և 20 կմ հեռահարություն ունեցող Rm-70 հրթիռային կայանքներ:
ՄԱԿ-ը հունիսին կանցկացնի մասնակից երկրների հակաահաբեկչական ծառայությունների ղեկավարների առաջին խորհրդաժողովը, որի նպատակը կդառնա բազմակողմ կոոպերացման ամրապնդումը ահաբեկչության դեմ մղվող պայքարում:
Գերմանիան լրացուցիչ 1 մլրդ եվրո կհատկացնի Սիրիային որպես մարդասիրական օգնություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքային այցով Մեծ Բրիտանիա կժամանի հուլիսի կեսին:
«Ռուսաստանը Հայաստանում վախենալու բան չունի, քանի որ Հայաստանն Ուկրաինա չէ, միևնույն է՝ ով կհաղթի, միևնույն է՝ հաղթողը պայմանավորվելու է Ռուսաստանի հետ, և ենթադրվում է, որ պետք է այն նշաձողով առաջնորդի հայ-ռուսական հարաբերությունները, ինչ նախորդները»:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նոր հայտարարություն է արել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ հայտնելով, որ Կրեմլի դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Եվրամիությունը լրացուցիչ 3 մլրդ եվրո կհատկացնի Թուրքիային առաջիկա երկու տարում սիրիացի փախստականներին օգնություն ցուցաբերելու համար:
Իտալիան նշում է Նացիստական օկուպացումից եւ ֆաշիստական դիկտատուրայից ազատագրման 73-րդ տարեդարձը. այդ առթիվ ապրիլի 25-ին ամբողջ երկրում տեղի են ունենում տոնական ցույցեր ու հանրահավաքներ։
Չինաստանի Տյանցզինի (երկրի հյուսիս) մունցիպալիտետի ոստիկանությունը քաղաքում էլեկտրականության սպառման արտասովոր բարձր մակարդակի վերաբերյալ տեղական էլեկտրացանցի դիմումից հետո առգրավել է 600 համակարգիչներ, որոնք օգտագործվում էին բիթքոինների մայնինգի համար:
Գլխավոր քարտուղարը հետևում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, և նա ի գիտություն է ընդունել ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հրաժարականի մասին։
Իրանի հետ միջուկային գործարքը գործում է եւ պետք է պահպանվի՝ ինչ էլ որ լինի:
ԱՄՆ-ից Կալիֆոռնիայի նահանգի անկախության հռչակման կողմնակիցներին թույլատրվել է սկսել ստորագրահավաքը, որն անհրաժեշտ է, որպեսզի սույն հարցը դրվի հանրաքվեի:
Իտալիայի պատվավոր նախագահ, ցմահ սենատոր Ջորջո Նապոլիտանոն սրտի վիրահատություն է տարել:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թոմաս Շենոնը ապրիլի 24-ին Վաշինգտոնի մերձակա Առլինգթոնի ազգային գերեզմանատանը ծաղկեպսակներ են դրել «Էլբայի ոգու» հուշակոթողին:
«Настоящее Время» ռուսական հեռուստաալիքը անդրադարձել է անցած կիրակի օրը Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու առջև Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիա իրականացնող հայ ցուցարարների ձերբակալությանը:
Թագավորական հեծելազորային հրետանու բրիտանական էսկադրոնը ապրիլի 24-ին Լոնդոնի Հայդ- պարկում հրետանային զարկեր է տվել Քեմբրիջի դուքսի ու դքսուհու՝ Ուիլյամի ու Քեյթի որդու ծնվելու առթիվ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է ամերիկյան օգնությունը Սիրիայի այն շրջաններին, որոնք վերահսկվում են նախագահ Բաշար Ասադի իշխանությունների կողմից։
Կատարը պարտավոր է իր զորքերն ուղարկել Սիրիա, եթե չի ցանկանում զրկվել ամերիկյան ռազմական աջակցությունից:
ԱՄՆ-ի Սենատի կողմից երկրի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նոր տնօրեն է հաստատվել գնեներալ-լեյտենանտ Փոլ Նակասոնեն, նա նաեւ գլխավորելու է Միացյալ նահանգների զինված ուժերի կիբեռհրամանատարությունը:
Իրանի, Սիրիայի եւ ԿԺԴՀ-ի հարցերը գլխավորն են դարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ԱՄՆ կատարած պետական այցի ընթացքում:
Կանադայի ոստիկանությունը հարցաքննում է 25-ամյա այն երիտասարդին, որը վրաերթի է ենթարկել տասնյակ անձանց։ Ապրիլի 23-ին Տորոնտո քաղաքում, մոտ մեկ կիլոմետր մեկ ընդ մերթ անցնելով մայթի վրայով, ոմն Ալեք Մինասյանի վարձակալած ավտոմեքենայի հարվածներից զոհվել է 10 մարդ, 15 այլոք՝ ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։
Պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը հանդես է եկել նոր հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ՝ կատարվածը կրկին անվանելով Մեծ Եղեռն:
Չինաստանի բնակչուհին հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա վրա շուն է ընկել:
Սիրիայում պատերազմի հետեւանքով ավերված ենթակառուցվածքի վերականգնումը կպահանջի առնվազն 200-300 մլրդ դոլար:
Հրե ճակատամարտն ութօրյա գարնանային տոնի ավանդական ծեսն է Հնդկաստանի Քեյթիլ քաղաքի Դուրգա աստվածուհու տաճարում։