Բաժիններ՝

Լե Պենը հաստատել է իր մասնակցությունը հունիսին Ֆրանսիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հաստատել է, որ իր թեկնածությունը կառաջադրի երկրի՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին գրում է Figaro թերթը։

Հրատարակության տվյալներով՝ Լե Պենը հաստատել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններին Պա դե Կալե հյուսիսային դեպարտամենտից իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունը: «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը 2017 թվականից Պա դե Կալեի 11-րդ ընտրատարածքից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր է: Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ հունիսի 12-ին եւ 19-ին:

Ապրիլի 24-ին Ֆրանսիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին գործող նախագահ Էմանուել Մակրոնը եւ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: Ֆրանսիայի ՆԳ նախարարության տվյալների համաձայն, քվեաթերթիկների 100 տոկոսը հաշվելուց հետո Մակրոնը ստացել է ձայների 58,54 տոկոսը, Լե Պենը՝ 41,64 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930